«Որքան ուշանում են սպայի հետ ԿԽՄԿ հանդիպումները, այնքան մեծանում են զինծառայողի նկատմամբ ճնշումները». Տիգրան Աբրահամյան
![]() 297 Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2020 թ., 12:25 Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ զինծառայող Գուրգեն Ալավերդյանի Ադրբեջանում հայտնվելուց 20 օր է անցել: Այս միջադեպի առնչությամբ Ադրբեջանը քաղաքական, իրավական, քարոզչական բնույթի տարբեր գործողություններ է իրականացրել: Դրանք սովորական պրիմիտիվ բնույթի միջոցառումներ են, որոնք որպես կանոն Ադրբեջանն իրականացնում է, սակայն այս պահին դրա մանրամասների վրա կանգ չեմ առնի: Հիշեցնեմ, որ ՊՆ հաղորդմամբ օգոստոսի 22-ին՝ մարտական հենակետն ստուգելու ընթացքում, սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր: Այս պահին ամենամեծ խնդիրն այն է, որ առ այս պահը թեմայով զբաղվող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները չեն հանդիպել մեր զինծառայողին և անհրաժեշտ աջակցություն չեն ցուցաբերել: Ու սա այն դեպքում, երբ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևյան կոնվենցիայում հստակ սահմանվում է նման իրավիճակներում ԿԽՄԿ ներկայացուցիչների այցերի, ռազմագերիների ու նրա ընտանիքի անդամների իրավունքների հետ կապված բոլոր մանրամասները: Ըստ այդմ՝ նրանք արդեն պետք է հանդիպած լինեին զինծառայողի հետ, նրա առողջական վիճակի և առհասարակ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ մանրամասներ փոխանցեին Ալավերդյանի ընտանիքի անդամներին, իսկ որոշակի տեղեկություններ նաև հանրայնացնել: Որքան ուշանում է մեր սպայի հետ ԿԽՄԿ հանդիպումներն ու շփումները, այնքան մեծանում է զինծառայողի նկատմամբ ճնշումներն ու համապատասխան կոնվենցիայով սահմանված իրավունքների իրացման հետ կապված խնդիրները: Ադրբեջանի քարոզչական չստացված հնարքները մի կողմ, սակայն մեր զինծառայողի անվտանգության հետ կապված հարցերը որպես առաջնահերթություն ունենալով, պետք է գործադրել բոլոր հնարավոր և անհնար քայլերը՝ օր առաջ Ալավերդյանի հետ կապի դուրս գալու և նրան միջազգային իրավական պաշտպանության տակ վերցնելու համար»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
