«Պիտի հարազատը չզգա վարչապետից տեղեկություն հարցնելու անհրաժեշտություն». Հ. Բադալյան
![]() 340 Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2020 թ., 13:50 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գորիսում Նիկոլ Փաշինյանին է մոտեցել ադրբեջանական գերության մեջ գտնվող Նարեկ Սարդարյանի կինը՝ տեղեկություն հարցնելու: Սարդարյանը նախրի հետևից էր գնացել և մոլորվելով հայտնվել գերության մեջ: Աննկարագրելի և անպատկերացնելի ծանր է ադրբեջանական գերության մեջ հայտնվածի հարազատի վիճակը, և շատ ծանր է պետության վիճակը, երբ գործ ունենք Ադրբեջանում գերության մեջ գտնվող քաղաքացու ճակատագրի հետ: Բայց, կարծում եմ, մենք պետք է ձևավորենք պետական մի մեխանիզմ, որ գոնե հարազատների հետ լինի կանոնավոր հաղորդակցություն, դա կլինի պետական, թե համայնքային կառավարման որևէ օղակի շրջանակում՝ որոշելու հարց է, բայց պետք է լինի, առաջին հերթին հոգեբանական աջակցության տրամաբանությամբ, որ հարազատը չզգա վարչապետին մոտենալու և տեղեկություն հարցնելու անհրաժեշտություն»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
