Դաժան ծեծի հետևանքով կոմայի մեջ հայտնված փոխգնդապետը տեղափոխվել է տուն
![]() 1006 Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2020 թ., 20:00 Եղեգնաձորում մոտ 1 տարի առաջ դաժան ծեծի հետևանքով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանին 10 օր առաջ տեղափոխել են տուն: Այս մասին հայտնել է փոխգնդապետի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը՝ նշելով, որ հիմնական սարքավորումները անջատված են և բժիշկների հորդորով են տեղափոխել եղբորը: «Արդեն 10 օր է՝ եղբայրս տանն է, բժիշկների հսկողության տակ է: Հիմնական խնամքը մենք ենք կազմակերպում: Նրա վիճակում որևէ փոփոխություն չկա»,- ասել է Կարենը: Նշենք, որ այս գործով տեղի է ունեցել մեկ դատական նիստ, հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբեր ամսին: Հիշեցնենք, որ մարտի 6-ին, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր փոխգնդապետին ծեծելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու՝ փաստաբանի ներկայացրած միջնորդությունը և մեղադրյալը 1 միլիոն 500 հազար դրամ գրավով ազատ էր արձակվել։ Արա Մխիթարյանը 8 ամսից ավելի է՝ կոմայի մեջ է։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին, մեղադրյալի կարգավիճակում է նաև նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
