«Եթե այսպես արագ նյարդայնանում եք ամենապարզ հարցադրումներից, պատկերացնում եմ՝ ինչեր կանեք ՍԴ-ում». Ա. Բաբաջանյան
![]() 309 Երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ., 17:23 «Եթե Դուք այսպես արագ նյարդայնանում եք ամենապարզ հարցադրումներից, ես պատկերացնում եմ, թե Դուք ինչեր կանեք Սահմանադրական դատարանում»,- դիմելով ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանին, ասաց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ թեկնածուին ուղղելով տոտալ անվստահությանը վերաբերող հարց. «Ես ուզեցի իմանալ՝ Դուք Ձեր գործընկերների՝ Ձեզ չընտրելուց հետո, արդյոք փորձեցի՞ք իմանալ, ո՞րն է եղել այդ տոտալ անվստահության պատճառը, և եթե գիտեք, կիսվեք մեզ հետ»: Ի պատասխան Է. Շաթիրյանն ասաց. «Կարծում եմ տոտոլ անվստահության պատճառներն իմանալու անհրաժեշտությունն էր բացակայում, որովհետև, եթե քեզ ուղիղ եթերում բազմաթիվ լրատվամիջոցների ներկայությամբ և բաց քվերակությամբ անվստահություն են հայտնում, ներողություն եմ խնդրում, բայց ինձ համար գոյություն ունեն որոշակի արժեքներ և սկզբունքներ, որոնց վրայով պատրաստ չեմ անցել ոչ մի պարագայում՝ անկախ նրանից ինձ ինչ պաշտոն է առաջարկվում»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
