«Դուք կողմնակալ եք. Ձեր կինը ԿԳՄՍ փոխնախարարն է». Անի Սամսոնյանը՝ Պետրոս Ղազարյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ԼՀԿ-ի նախաձեռնությանը, որով պատրաստվում են անվստահություն հայտնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին:
Անդրադառնալով թեմայի վերաբերյալ հաղորդավար Պետրոս Ղազարյանի հակադարձումներին՝ Անի Սամսոնյանը եթերի ընթացքում ասել է. «Պարո՛ն Ղազարյան, ես չեմ հասկանում, մենք կարո՞ղ ենք միասին քննարկել կրթության հարցերը այն դեպքում, երբ ես այստեղ տեսնում եմ շահերի բախում, որովհետև Ձեր կինը՝ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ներգրավված է կրթության բարեփոխումներում, որպես գերատեսչության քաղաքական պաշտոնյա, և այս հարցում Դուք ունեք կողմնակալություն»:
Ի պատասխան Պետրոս Ղազարյանն ասել է. «Ես ճիշտ եմ ասում: Ասում եմ՝ մարդիկ նաև ձեզնից են բողոքում ու շատ բաներ խոսում: Պատկերացնո՞ւմ եք, որ ցանկացած պրոցես սկսվի էդպես՝ անհասցե նախադասությամբ, որ մարդիկ բողոքել են»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

ՔՊ-ական պատգամավորի եղբայրը 300 հազար դրամանոց «Opel»-ը 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին»․ Վազգեն Սաղաթելյան
2221:48
Սարգիս Հայոցյանն ազատվել է բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
4421:18
«Հայաստանում հիբրիդային վարչակարգը ստանում է ավտորիտարացման բնույթ»․ Արա Պողոսյան
5320:06
«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն Մխիթարյան
7719:42
«Այս իշխանությունն իր ձեռքերն է տաքացնում Երևանում կատարված և կատարվող շինարարությունների վրա»․ Ոսկան Սարգսյան
6519:24
«Այլանդակ բառամթերքով իշխանամետներն անձեռնմխելի են, իսկ ընդդիմադիրները մանրադիտակի տակ են»»․ Դերենիկ Մալխասյան
6319:00
«Համաշխարհային հակամարտության սկսվելու հավանականությունն ամենաբարձրն է 1945 թվականից ի վեր»․ Մեդվեդև
16318:08
«Մեր երկար ձեռքը կհասնի ձեզ». Նեթանյահուն նախազգուշացրել է Իսրայելի հակառակորդներին (տեսանյութ)
15517:43