«Երվանդ Խունդկարյանը որևիցե ձևով խամաճիկի դերում հանդես չի եկել». Ալեն Սիմոնյան
![]() 617 Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ., 14:40 «Դուք ասում եք խամաճիկային թեկնածու չենք ուզում, բայց մեծ ջանք պետք չէ մամուլում մեկ-երկու հրապարակում նայելու և հիշելու, թե ինչ քննադատություններ են եղել այդ առումով, որ Խունդկարյանը վերադասի հրամանները խոնարհաբար կատարող է և այլն»,- ԱԺ-ում լրագրողի հարցին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Դուք արտահայտություն եք անում, որը շատ անձնական է: Ես գտնում եմ, որ այս ժամանակահատվածում, ընդհակառակը, պարոն Խունդկարյանը եղել է այն մարդկանցից, որը որևիցե ձևով խամաճիկի դերում հանդես չի եկել, մենք չենք ունեցել նման գեթ մեկ օրինակ»: Դիտարկմանը, թե այս ժամանակահատվածի մասին չէ խոսքը, Ա. Սիմոնյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, հիմա նստել ենք կենսագրություններ ենք ուզում քննարկել, փաստն այն է, որ այս պաշտոնին հավակնելու համար կան շատ խիստ պահանջներ, և այսօր ընտրվել են նոր դատավորներ, որոնք կանեն իրենց աշխատանքը: Նրանք չեն հանդիսանում ՀՀ գործող իշխանության սպասարկուները»: Իսկ թե նախկին իշխանության հետ ինչ հարաբերություններ են ունեցել, Ա. Սիմոնյանն արձագանքեց. «Բոլորս էլ նախկին իշխանության հետ նույն շենքում աշխատել ենք, ինչ-որ ձևով առնչվել ենք, ապրում ենք այս երկրում... ես մարդկանց դատելով չեմ զբաղվում, ես կարծիք եմ հայտնում, և կարծում եմ, որ պարոն Խունդկարյանը կարող է իրականացնել Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
