Ոստիկանները դիմակ չկրելու մեղադրանքով կնոջը քաշքշել, ապա բռնի ուժով բերման են ենթարկել

Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում այսօր երեկոյան հրմշտոց, քաշքշուկ ու կռիվ է եղել քաղաքացու և ոստիկանների միջև: Aravot.am-ի հաղորդմամբ՝ մի քանի ոստիկաններ մի կնոջ են կագնեցրել՝ դիմակ չդնելու համար, վերջինս էլ պնդել է, թե ինքը դիմակ կրել է: Աղբյուրը մասնավորապես գրում է. «Ոստիկանները թույլ չէին տալիս, որ կինը գնա, ասում էին՝ սպասեք մեքենան գա, կինն էլ դժգոհում էր՝ ի՞նչ մեքենա, հանցագո՞րծ եմ, ինձ վատ եմ զգում, թողեք գնամ: Հետո կինն սկսեց գոռգոռալ, լաց լինել: Խառնվեցին թաղի տղաներ, նրանք հորդորում էին ոստիկաններին՝ կնոջ հետ հարգալից խոսել: Ոստիկանները կնոջ թևից բռնած՝ փորձում էին բերման ենթարկել, նա ասում էր՝ թևս ջարդած ա:
Խառնաշփոթի մեջ ոստիկանները նկատեցին, որ իրենց գլխավոր թիրախը՝ դիմակ չկրած կինը, չկա, փախուստի է դիմել ու սկսեցին վազել նրա հետևից: Ավելի ուշ շենքերի արանքից ոստիկանները կնոջ թևերից բռնած՝ նստեցրին ոստիկանական մեքենա ու տարան բաժին»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«Մածունի որակին ուշադիր եղեք՝ թունավորվող չլինի, այլապես խայտառակ կլինենք»․ Նիկոլ Փաշինյան
1515:30
«Կարիքավորներին փոքր չափով օգնություն են տալիս, իրենք՝ պետբյուջեից ճոխ պարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
2915:24
«Մեր տանը ձեզ պաշտում են»․ քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին
4615:06
«Կայո՞ւն է իրավիճակը Շինարարների փողոցում՝ զանգվածային անկարգություններից հետո»․ Նիկոլ Փաշինյան
5715:00
«Գնում ենք Աջափնյակ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6314:24
«Հետևելու ենք Աղի լճի տարածքում իրականացվող աշխատանքներին»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
7113:42
«Node (NPM), Python, PHP և այլ ծրագրավորման լեզուների/տեխնոլոգիաների մեջ հայտնաբերվել է RCE»․ Սամվել Հայրապետյան
14111:00
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»
9609:30