«Այստեղ նստած 88 հոգին նրան հանդուրժում է, որովհետև նա հեղափոխության առաջնորդներից մեկն է». Անի Սամսոնյան
![]() 343 Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ., 12:20 «Ամբողջ օրվա ընթացքում, պաստառը կլինի նիստերի դահլիճում, որպես իմ բողոքի արտահայտություն առ այն, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պիտի հեռանա»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է լինելու հիմա: «Ես կարծում եմ, նրան անվստահություն հայտնելը նորմալ պահանջ է, և այստեղ նստած 88 հոգին նրան հանդուրժում է միայն այն բանի համար, որ նա հեղափոխության առաջնորդներից մեկն է, այլ արժանիք որպես ոլորտի պատասխանատու, այդ անձը չունի: Բոլորը գիտեն, որ նա Նիկոլ Փաշինյանի վստահելի մարդն է, այդ իսկ պատճառով լռում են»,- ասաց պատգամավորը: Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանն այսօր փորձել են «Քայլ արա, դուխով հեռացիր» գրությամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված պաստառ տանել ԱԺ նիստերի դահլիճ, ինչը կանխվել է անվտանգության ծառայողների կողմից: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
