«Նախապայման ունի Ադրբեջանը, որ ասում է՝ «Ղարաբաղը պետք է լինի բացառապես Ադրբեջանի մաս»». վարչապետ

«Հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին վերջին միջադեպը, ուզում եմ հարց ուղղել՝ Արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ վերջին զարգացումները ո՞ւր են հասել, օրերս Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, ըստ որի, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն են հայտնել, նրանք նշում էին, որ պետք է խթանել առանց նախապայմանների բանակցությունները: Ի՞նչ եք Դուք հասկանում «առանց նախապայմաների» հասկացության ներքո, ո՞ւմ է ուղված այդ ուղերձը»,- ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչապետին դիմեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Պատասխանելով պատգամավորին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը համարում է կառուցողական և տրամաբանական. «Այն համընկնում է բանակցային գործընթացը վերականգնելու կամ շարունակելու մեր պատկերացումներին, մենք ունենք բանակցային գործընթացում սկզբունքներ, արձանագրել ենք այդ սկզբունքները, ասել ենք նաև, որ այդ սկզբունքները չենք համարում նախապայման, որ այ, մինչև այս հարցերը չլուծվեն, մենք չենք բանակցի, որովհետև, եթե բոլոր հարցերը լուծվեն, էլ բանակցելու կարիք չկա»,- ասաց նա՝ հավելելով. «Իմ ընկալումը հետևյալն է, որ նախապայման ունի Ադրբեջանը, որ ասում է՝ «Ղարաբաղը պետք է լինի բացառապես Ադրբեջանի մաս»:

«Նիկոլ Փաշինյանը համակարգերը կազմաքանդող ապաքաղաքական կերպար է». Արմեն Հովասափյան
7702:06
«Ինչպե՞ս կարող ես տոնել, երբ հազարավոր ընտանիքների տունը մնացել է սահմաններից այն կողմ». Հակոբ Հակոբյան
9401:06
«Կարո՞ղ է «իրական Հայաստանի» գաղափարախոսները վաղն Անկախության հռչակման մասին որոշումն էլ չեղարկեն». Արթուր Խաչատրյան
8800:42
«Անկախություն շատ դժվար է ձեռք բերել, բայց շատ ավելի հեշտ է կորցնել». Դավիթ Մանուկյան
9100:12
«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
103Երեկ, 20:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
92Երեկ, 19:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
105Երեկ, 18:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
105Երեկ, 18:12