«Ղալումյանը մեկ տարի պաշտոնավարում է` առանց գեթ մեկ քվե ունենալու». Սարգիս Ալեքսանյան
![]() 336 Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ., 19:50 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լրացավ մեկ տարին, ինչ Տավուշի մարզկենտրոնի՝ Իջևանի համայնքապետ է Հայկ Ղալումյանը: Ինչպես հայտնի է, պարոն Ղալումյանը քավոր-սանիկ կապով պայմանավորված նշանակվել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար և մեկ տարի շարունակ պաշտոնավարում է առանց գեթ մեկ քվե ունենալու իր թիկունքում: Իհարկե, կարող են տարբեր կոմբինացիաներ կիրառելով խոշորացնել համայնքը, որպեսզի ստանան ցանկալի ընտրական արդյունքը: Կարելի է պատկերացնել, թե այս իրավիճակում իշխանության համար որքան սկզբունքային է հաղթելը տեղական ընտրություններում, բայց հույս ունեմ, որ իջևանցիները կգնահատեն իրավիճակը՝ հաշվի առնելով այս աննախադեպ իրողությունը, երբ մեկ տարի շարունակ մարզկենտրոնը ղեկավարում է քվե չստացած և կենտրոնական իշխանության հայեցողությամբ նշանակված անձը»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
