Լիբիայի ու Սիրիայի հարցով ռուս-թուրքական հերթական բանակցություններն ավարտվել են անարդյունք
![]() 401 Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ., 02:05 Սեպտեմբերի 16-ի երեկոյան Անկարայում ավարտվել են Սիրիայի ու Լիբիայի հարցով ռուսական ու թուրքական ռազմաքաղաքական պատվիրակությունների բանակցությունների 4-րդ փուլը: Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններում տեխնիկական պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում թե՛ Լիբիայի, թե՛ սիրիական Իդլիբի հարցում հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել, գրում է Ermenihaber-ը: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ռուսական կողմը Թուրքիային առաջարկել է նվազեցնել Իդլիբում տեղակայած զինծառայողների քանակը, հատկապես քաղաքի այն թուրքական դիտակետերում, որոնք այժմ գնտվում են Սիրիայի կառավարական բանակի վերահսկողության ներքո: Թուրքական կողմը մերժել է այս առաջարկությունը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է հավատարիմ մնալ 2020-ի մարտի 5-ին Մոսկվայում Իդլիբի հարցով ստորագրված ռուս-թուրքական համաձայնագրի դրույթներին: Բանակցությունների ավարտից առաջ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիական համազգեստով անձանց մի քանի խմբեր մոտեցել են Իդլիբի թուրքական հենակետերից մի քանիսին, ապա հարձակվել 7-րդ հենակետի վրա: Թուրքական կողմի պնդմամբ՝ այդ խմբերը ուղղորդվել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության կողմից: Հարձակման հետևանքով տուժածներ չկան: Ռուսական «Sputnik» գործակալությունն էլ, հղում անելով իր աղբյուրներին, նշել է, որ Ռուսաստանը Իրանի օգնությամբ Սիրիայի կառավարական ուժերի հետ միասին մեծածավալ գրոհ է նախապատրաստում Իդլիբում տեղակայված ահաբեկչական խմբերի դեմ: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
