«Այս ամենի հետևում նկատելի են նաև «Թուրքիայի մեծ ականջները»». Տիգրան Աբրահամյան
![]() 318 Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ., 17:10 Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին շրջանում ադրբեջանական մամուլում ակտիվացել է Արցախը որպես տարբեր ահաբեկչական կազմակերպությունների, խմբավորումների տեղակայման վայր ներկայացնելու վերաբերյալ կեղծ լուրերը։ Այս ամենի հետևում նկատելի է նաև «Թուրքիայի մեծ ականջները»։ Տարբեր ժամանակներում այս թեման առաջ է հրվել, փորձ է արվել Արցախը ներկայացնելու նաև որպես անօրինական զենքի, թմրամիջոցների շրջանառման տարածք: Ադրբեջանի հիմնական նպատակներից է՝ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսումը հիմնավորել որպես «պայքար ահաբեկչության, թմրամիջոցների դեմ և այլն»։ Այս թեմայի ակտիվացումը նաև մեկ այլ պատճառ ունի։ Տավուշյան մարտական գործողությունների օրերին և դրանից հետո, արտերկրի տարբեր լրատվամիջոցներ հոդվածներ էին հրապարակում Թուրքիայի՝ տարբեր ծայրահեղական խմբավորումների զինյալներ հավաքագրելու գործընթացի մասին, որի նպատակը վերջիններիս Հարավային Կովկաս փոխադրումն է։ Հատկանշական է, որ այս մասին իր վերջին հարցազրույցներից մեկում անդրադարձել է նաև Հայաստանի ԱԳ նախարարը։ Ըստ այդ սցենարի՝ նախատեսվում է, որ Հայաստանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման պարագայում տարբեր ահաբեկչական խմբավորումներից հավաքագրված համահավաք ստորաբաժանումները ևս մարտի են նետելու և աջակցելու են ադրբեջանական զինուժի գործողություններին։ Արցախի ու Հայաստանի մասին կեղծ լուրեր շրջանառելով՝ ակնհայտ է, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են «խլացնել» իրենց դեմ ուղղված լրատվական հոսքերը և քողարկել այն ամենն ինչ իրականում իրենք են անում։ Այն, որ Թուրքիան ավելի մեծ մասնակցություն և դերակատարություն է ունենալու ռազմական գործողությունների վերսկսման հաջորդ փուլում, արդեն իսկ կասկած չի հարուցում։ Դա պարզորոշ երևում է այդ երկրի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից և Ադրբեջանին հատկացվող աջակցության էական մեծացումից, իսկ թե Թուրքիայի մասնակցությունն ինչ ծավալներով և ինչ ձևով կդրսևորվի կոնկրետ մարտական գործողությունների ընթացքում, դժվար է միանշանակորեն ասել»։ |

«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
1409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
3909:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
5109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
173Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
211Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
169Երեկ, 23:00
