ՀՀ-ում ՌԴ դեսպանը նշել է սահմանները բացելու պայմանները
![]() 416 Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ., 19:20 Սահմանները բացելու հարցերը քննարկվում են և՛ երկկողմ մակարդակում, և՛ Եվրասիական տնտեսական միության շրջանակում, բայց վերջնարդյունքում որոշիչ է համաճարակաբանական իրավիճակի զարգացումը։ Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Եթե խոսելու լինենք օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների ուղևորությունների մասին, ապա ռուսական կողմից քայլեր են ձեռնարկվել, որպեսզի այն դեպքերում, երբ դա իսկապես անհրաժեշտ է (հումանիտար դեպքերում, այն դեպքերում, երբ կան ինչ-որ սուր պահանջներ), քաղաքացիները Ռուսաստան մեկնելու հնարավորություն ունենան։ Քաղաքացիները սրանից օգտվում են, իսկ ինչ վերաբերում է սահմանները բացելուն, ապա որոշիչ դեր են խաղում մեր երկրների համաճարակաբանական ծառայությունները»,- նշել է դեսպանը։ Հիշեցնենք, Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում Երևանում՝ պահանջելով բացել սահմանները: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
