«Երկու բան, որ դպրոցներում կարելի է կիրառել նաև համավարակից հետո»․ Մկրտիչ Իսրայելյան
![]() 266 Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ., 02:15 Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու բան, որոնք իմ կարծիքով կարելի է դպրոցներում կիրառել նաև համավարակից հետո։ Հակահամաճարակային կանոնների պատճառով էս տարի դպրոցներում առաջին դասարանցիների առաջին զանգի միջոցառումները ավելի համեստ էին, ու դա կարծում եմ՝ շատ լավ էր երեխաների համար։ Նախորդ տարիների նման 6 տարեկան պուճուրները մինչև դպրոց մտնելը ստիպված չէին ժամերով լսել կոստյում-փողկապով, կամ սովետական պռիչոսկով տնօրենների ու մյուս պաշտոնյաների ծանր ու ձանձրալի ելույթները, որոնք ուղեկցվում էին անկառավարելի աղմուկով, հաճախ անճաշակ երաժշտությամբ․ մի խոսքով, սովետից եկած ձանձրալի միջոցառում։ Մյուս բանը, որը կարելի է շարունակել ապագայում նույնպես, դա դասասենյակներում ամեն դասասեղանի մոտ մի աշակերտ նստացնելն է։ Կարծում եմ՝ անչափ լավ է։ Այն հնարավորություն է տալիս նաև, որ երեխան ամբողջովին կենտրոնանա դասապրոցեսի վրա և ոչ թե կողքինի հետ զրուցի»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
