«ՔՊ-ականների մի մասը, որ հիմա բարձր պաշտոններ են զբաղեցնում, ծաղրում էին Գյումրու քայլերթը». Կարպիս Փաշոյան
![]() 260 Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ., 16:20 Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զավեշտալի է հետևել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը փորձում պատմության առջև փրկել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեմքը՝ ներկայացնելով դրան որպես հեղափոխություն իրականացրած քաղաքական ուժ։ Սա ինչ-որ իմաստով նաև կուսակցության գոյությունն արդարացնելու միջոց է։ Իհարկե, մանրամասները շատ են, բայց հիմա ոչ տեղն է և ոչ էլ ժամանակը։ Ընդհանուր միտքն այն է, որ ՔՊ-ն Հայաստանում հեղափոխություն չի իրականացրել, դա մեծագույն կեղծիք է։ Հեղափոխությունը առաջնորդվել և իրագործվել է համակարգող խմբի կողմից, որտեղ կուսակցական պատկանելիությունը ոչ միայն երկրորդական էր, այլ նաև դրա մասին խոսք էլ չի գնացել։ Հասկանում եմ, վարչապետը փորձում է իր անգաղափար գոյացությանը՝ ՔՊ-ին, հավասարեցնել Առաջին Հանրապետության Դաշնակցության, Կոմկուսի և ՀՀՇ-ի մակարդակին, բայց դա անիմաստ ձգտում է, քանի որ փաստերն ամբողջությամբ այլ բան են վկայում»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
