«Ես երկար եմ մտածել՝ պատասխանե՞լ Ռոբերտ Քոչարյանին, թե՞՝ ոչ». Արայիկ Հարությունյան
![]() 982 Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ., 00:35 «Ես երկար եմ մտածել՝ պատասխանե՞լ Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, թե՞՝ ոչ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Քոչարյանի այն հայտարարությունը, թե ինքը ենթարկվում է պաշտոնական Երևանին: «Նախ ես կերազեմ լինել ՀՀ ղեկավարի ենթակա, երբ Արցախը կդառնա Հայաստանի մաս, դա բոլորիս երազանքն է, բայց դրան հասնելու համար շատ երկար ճանապարհ դեռ կա, իսկ մեր գործընկերային, արժանապատիվ հարաբերությունները թող ոչ մեկը կասկածի տակ չդնի և այս հարաբերությունները նպաստում են Արցախի և ՀՀ անվտանգային համակարգի, սոցիալ- տնտեսական զարգացմանը»,- ասել է Արցախի նախագահը՝ ընդգցելով, որ երևի, ենթակա ասելով՝ Քոչարյանը նկատի է ունեցել այն փաստը, որ Հարությունյանն իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում ավելի շատ է հանդիպել ՀՀ վարչապետի հետ, քան Արցախի ցանկացած նախագահ Հայաստանի Հանրապետության ցանկացած նախագահի հետ իր պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
