«Ես կծափահարեմ այն ուժին, որն իշխանափոխություն կանի առանց ՀՀԿ-ի». Աշոտյան
![]() 156 Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ., 16:20 «ՀՀԿ-ն աշխատանքային հարաբերություններ է պահպանել, ստեղծել ու զարգացրել այսօրվա ընդդիմադիր դաշտի գրեթե բոլոր հիմնական դերակատարների հետ: Այդ հարաբերություններն աշխատանքային են, թույլ են տալիս եզրակացնելու, որ չի բացառվում ընդհանուր եզրերի ստեղծումը քաղաքական տարբեր ուժերի հետ: Մենք այդ հավաքի հետ կապված տեղեկությունները ստացել ենք, բայց չենք քննարկել առնչվելու կամ չառնչվելու հարցը: Կմասնակցե՞նք, թե՞ ոչ, ինչպիսի՞ առնչություն կունենանք, կուսակցությունը դեռ չի որոշել»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե Հանրապետական կուսակցությունը կմիանա՞ «Բարգավաճ Հայաստան»-ի, Հայ Յեղափոխական Դաշնակցության, «Հայրենիք» կուսակցությունների հրավիրած համապետական հանրահավաքին, ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Վստահաբար, առանց ՀՀԿ-ի գործուն մասնակցության դժվար է լինելու ՀՀ-ում պատկերացնել լրջագույն քաղաքական պրոցես, որը կբերի իշխանափոխության: Եթե կստացվի որևէ ուժի մոտ դա անել առանց ՀՀԿ-ի, ես կարող եմ պարզապես ոտքի կանգնել և ծափահարել իրենց»,- ասել է Աշոտյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
