«Առավոտյան Նիկոլը զանգեց, ասաց՝ ինձ թիկունքից հարվածում են». Վ. Բաղդասարյանը՝ 2018-ի դեպքերի մասին
![]() 210 Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 01:25 Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը «168 ժամ»-ի եթերում հայտարարել էր, որ նախքան վերջին խորհրդարանական ընտրությունները շուրջ 15 առանձնազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Եթերի ընթացքում նա մանրամասներ է ներկայացրել իր և Փաշինյանի հանդիպումներից և պայմանավորվածություններից. «Կարծեմ հոկտեմբերի 1-ն էր, երեկոյան մենք «Մարիոթ»-ում ունեցանք հանդիպում և պայմանավորվեցինք, որ հաջորդ օրը երեկոյան կհանդիպենք նաև ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հետ, միասնական մի պրոյեկտ կունենանք, որով հետո հայտարարություն կանենք, որ մայիսին գնում ենք ընտրությունների: Հաջորդ օրը առավոտյան, սակայն, ինձ զանգ եկավ, զանգեց Նիկոլը Փաշինյան և ասաց՝ ինձ թիկունքից հարվածում են և այլն, 17:30 ես կգամ Ձեզ մոտ, և մենք կզրուցենք: Արարատ Միրզոյանի հետ եկան իմ առանձնասենյակ, և նա հայտարարեց, որ պայմանավորվածությունը չեղյալ է համարվում, և ինքը միանձնյա որոշել է, որ դեկտեմբերին պետք է լինեն արտահերթ ընտրություններ»,- պատմել է Վ. Բաղդասարյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
