«Թրամփը, կարծեք թե, վճռական է ԱՄԷ-ին նորագույն F-35 կործանիչների մատակարարման հարցում». Կարեն Վերանյան
![]() 242 Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 13:40 «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի վերլուծաբան, քաղաքագետ Կարեն Վերանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թրամփը, կարծեք թե, վճռական ա ԱՄԷ-ին նորագույն F-35 կործանիչների մատակարարման հարցում։ Արդեն խոսվում է, որ դրանց վաճառքը նախատեսվում է 2020-ի դեկտեմբերին։ Այդ գործարքին սկզբունքորեն դեմ է արտահայտվում Թել Ավիվը։ Սպիտակ Տանը հույս ունեն, որ կկարողանան ստանալ Իսրայելի ղեկավարության համաձայնությունը. առաջարկվող նախապայմաններից մեկով, F-35 անտեսանելի կործանիչները կարող են դառնալ տեսանելի ու վերահսկելի Իսրայելի ռադարների համար։ Հիշեցնեմ, որ 1967-ի հոկտեմբերի «Ահեղ դատաստան» պատերազմից հետո Վաշինգթոնը համաձայնեց հաշվի առնել Իսրայելի շահերը՝ Մերձավոր Արևելք սպառազինությունների մատակարարման հարցում և արգելափակել ԱՄԷ-ին ռազմավարական սպառազինության մատակարարումը։ Արդյունքում տասնամյակներ շարունակ տարածաշրջանում Իսրայելն ստացել է ռազմատեխնիկական-տեխնոլոգիական որակական առավելություն»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
