«Ալիևն ակնարկում է, որ Փաշինյանի վրա լուրջ կոմպրոմատ ունի». Հայկ Մարտիրոսյան
![]() 257 Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 12:30 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի իշխանության կողմից «հակառակորդ» և ոչ թշնամի հորջորջվող և վարչապետի կողմից ժամանակին «կիրթ մարդ» բնորոշված նախագահ Ալիևն աննախադեպ հայտարարություններ է արել: Նախ՝ ծայրահեղ անհարգալից է արտահայտվել անձամբ Փաշինյանի հասցեին՝ ակնարկելով, որ Փաշինյանն իր համար, ըստ էության, «ոչ ոք» է: Նախկինում երբևէ որևէ ղեկավարի հասցեին Ալիևն այդպես անհարգալից չէր խոսել: Թշնամաբար՝ այո՛, անհարգալից՝ ոչ: Բացի այդ, Ադրբեջանի նախագահը սենսացիոն բացահայտումներ է արել այն մասին, թե հայ ժողովրդից գաղտնի ինչպիսի բանակցություններ են ընթացել, ինչ են իրենից խնդրել Փաշինյանն ու Մնացականյանը և ինչպիսի, ըստ էության, դավաճանական ազդակներ են հղել տարբեր ուղիներով: Ակնհայտ է, որ Հայաստանում հակափաշինյանական ալիքի բարձրացման և Հայաստանի նոր իշխանության՝ ապազգային բնույթը բացահայտվելուն զուգահեռ պաշտոնական Երևանի համար Ադրբեջանին խոստացված զիջումների գնալը, ըստ էության, դարձել է անչափ դժվար: Անշուշտ, ինչպես միշտ, կգտնվեն այնպիսի ապոլեգիստ անուղեղներ, որ ինչպես միշտ կհայտարարեն թե Հայաստանի իշխանությունը դրանով դիվանագիտական քայլ է արել և խաբել Բաքվին: Չկա նման բան և չի կարող լինել: Նման կերպ չեն խաբում և եթե նման կերպ են խաբում, ապա դա ոչ թե դիվանագիտություն է, այլ՝ դիվանագիտական ավանակություն: Ալիևը նաև, ամենայն հավանականությամբ, ակնարկում է նաև, որ Փաշինյանի վրա լուրջ կոմպրոմատ ունի, որը հրապարակելուց կավարտի նրա քաղաքական կարիերան: Սա նաև հստակ շանտաժ է՝ ուղղված Փաշինյանին, որը ռիսկեր է պարունակում: Ծայրաստիճան և ստախոս պոպուլիզմով տարված գործիչներն անչափ խոցելի են կոմպրոմատային շանտաժի համար և այս առումով Ալիևի այս արտահայտությունը մեծ վտանգներ է պարունակում Հայաստանի համար: Այլևս ակնհայտ է այն, ինչ տարիներ շարունակ ասում և պնդում ենք: Բանակցային պրոցեսը՝ իր առկա տեսքով, վնասակար էր Հայաստանի համար, Արցախի անկախությունը՝ հանցագործություն Երևանի և Ստեփանակերտի շահերի դեմ, իսկ ռազմաքաղաքական որևէ փոփոխություն չմտցնելն իշխանության գալուց հետո՝ աններելի հանցագործություն հայկական շահերի դեմ: Անհերքելի է նաև, որ ինչպես վաղուց ենք կանխատեսում, Ադրբեջանն ակտիվորեն հող է նախապատրաստում ակտիվ ռազմական գործողությունների համար: Այս ամենից կարելի էր խուսափել, եթե Երևանում իշխանության չգային մարդիկ, որոնք քաղաքականությունից և դիվանագիտությունից ոչինչ չեն հասկանում, բայց մեծամիտ են ինչպես ոչ ոք և դավաճանական հակումներ ունեն, ինչպես իրենց գաղափարական հոգեհայրը»: |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
