«Եկել ենք խնդրենք իմքայլական պատգամավորներին՝ չխանգարել մեզ». Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներ
![]() 239 Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 12:55 «Որոշ ընդդիմադիր ուժեր, ինչպես նաև իշխող խմբակցությունից, փորձում են օգտագործել համայնքի բնակիչներին՝ դիվիդենտներ շահելու համար: Ներկայացնում են, թե Ամուլսարի բնակիչները դեմ են հանքին, չեն ուզում շահագործվի»,- ասում էին ԱԺ-ի մոտ հավաքված Ամուլսարի հարակից գյուղերի բնակիչները: «Եկել ենք խնդրենք իմքայլական պատգամավորներին՝ չխանգարել մեզ. եթե գալիս են, հասնում են գյուղ, թող մի հատ գյուղացիների հետ խոսեն, տեսնեն իրականում ինչ է՞ կատարվում»,- բողոքում էին ցուցարարները: Վերջինները կոնկրետ անուններ չնշեցին, սակայն վստահեցրեցին, որ որոշ պատգամավորներ ֆինանսավորում են «անօրինական գործողություններ» իրականացնող մի քանի ցուցարարի և նրանց ներկայացնում որպես համայնք. «Մենք կոչ ենք անում բնապահպաններին՝ չներկայանալ մեր անունից և չասել, թե Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները դեմ են Ամուլսարի շահագործմանը»,- ասում էին ակցիայի մասնակիցները: Նրանք նամակ փոխանցեցին ԱԺ պատգամավորներին՝ կոչ անելով «պղտոր ջրում ձուկ չբռնել»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
