«Գոնե թող ուրիշները գրեին՝ ինչո՞ւ մոռացաք Նորքի ինֆեկցիոնի հերոսներին». Հակոբ Բադալյան
![]() 213 Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 14:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորքի ինֆեկցիոնի բժիշկները հերոս են, բառի ուղիղ իմաստով: Որևէ մեկը կա՞ Հայաստանում, որ կասկածի տակ կդնի էս ամիսների նրանց հերոսական նվիրումը: Կարող է լինել, իհարկե, որովհետև Հայաստանում և աշխարհում, իհարկե, ամեն ինչ էլ ենթակա է կասկածի: Բայց կասկած կա՞, որ հանրային ողջախոհ մեծամասնության համար նրանք հերոս են: Իսկ իմաստ կա՞, որպեսզի իրական հերոսները ներքաշվեն ինչ-որ հարաբերություն պարզելու մեջ՝ թե մեզ ինչո՞ւ մոռացաք: Լավ, եթե անգամ ինչ-որ մեկը մանրախնդրություն է արել՝ նախարար է, վարչապետ է, թագավոր է, ինչ է, մանրախնդրություն է արել, կա՞ իմաստ, որ ամիսներ շարունակ հերոսացածները ներքաշվեն էդ մանրախնդրության մեջ: Լավ, գոնե թող ուրիշները գրեին՝ ինչո՞ւ մոռացաք Նորքի ինֆեկցիոնի հերոսներին: Ախր, «մեզ ինչու մոռացաք»-ը հերոսության տրամաբանությունից դուրս է: Հերոսների ֆիզիկական և հոգևոր բարձրությունից, ախր, չի էլ երևալու՝ մոռացան, թե չմոռացան: Առավել ևս, որ ձեզ չի լինի մոռանալ և չեն մոռանալու, անգամ եթե հազար մրցանակաբաշխություն անցնի ձեր կողքով, ամիսների ձեր արածը ոչ ոք չի մոռանալու, չի լինելու մոռանալ»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
