«Լեգիտիմությունը կարող է ավելի ծանր բեռ դառնալ, քան անարդարորեն զբաղեցրած գահը». Բորիս Նավասարդյան
![]() 209 Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 18:05 Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լեգիտիմությունն իշխանության համար և՛ անգնահատելի առավելություն է, և՛ հսկայական պատասխանատվություն: Կեղծիքով ընտրված ղեկավարներին ի սկզբանե վրդովմունքով են ընդունում, չեն սիրում, բայց, եթե մեծ մեղքեր չեն գործում (ասենք՝ չեն փորձում լկտիաբար հավերժացնել իրենց իշխանությունը), հանդուրժում և ընդամենը հոգնած սպասում են՝ երբ են հեռանալու: Մեկ է, մարդիկ առանձնապես ոչ մի հույսեր չունեին, որ հիասթափվեն: Մեծ հանրային աջակցությամբ ընտրվածների դեպքում հակառակն է. նրանց, երկար սպասված երեխայի նման, որոշ ժամանակ սիրում-գուրգուրում են, ամեն ինչը ներում, նույնիսկ երես են տալիս: Սակայն գալիս է պահը, երբ աջակիցներն սկսում են խիստ պահանջներ ներկայացնել՝ իրենց ակնկալիքները չարդարացնելու համար մեղադրանքներ հնչեցնել: Եվ այս պահից համոզիչ պրակտիկ արդյունքներով չամրապնդված էլեկտորալ լեգիտիմությունը կարող է ավելի ծանր բեռ դառնալ, քան անարդարորեն զբաղեցրած գահը: Եվ որքան ուշ հասկացվի տվյալ օրինաչափությունը, այդքան վատ...»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
