Հորը և որդուն մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար
![]() 144 Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 18:35 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020 թ. ապրիլի 27-ին՝ ժամը 15:30-ին, Երևան քաղաքի Քանաքեռ 6-րդ փողոցից ստացված ահազանգով մեկնած մի խումբ ոստիկաններ հասնելով դեպքի վայր, նրանց «Օպել» մակնիշի ավտոմեքենայով ընդառաջ է դուրս եկել 25-ամյա երիտասարդ, որը, անհարգալից վերաբերմունք դրսևորելով, անվայել արտահայտություն կատարելով ոստիկանների նկատմամբ, շարունակել է իր ճանապարհը: Ոստիկանության աշխատակիցները կարծելով, որ վերջինս կապ ունի ստացված ահազանգի հետ և դրանով է պայմանավորված նրա պահվածքը, շարժվել են նրա ետևից: Հասնելով և կանգնեցնելով քաղաքացու ավտոմեքենան՝ ոստիկաններից մեկը մոտեցել է նրան, ներկայացել ի պաշտոնե և նրա կողմից դրսևորած վարքագծի կապակցությամբ պարզաբանում պահանջել: Վերջինս ի պատասխան՝ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել: Այդ պահին ոստիկաններին է մոտեցել 25-ամյա քաղաքացու հայրը և հրել ոստիկանին՝ հայհոյելով, ապա, գետնից վերցնելով քար, բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել ոստիկանների նկատմամբ: Ոստիկանները, տեսնելով, որ հայր և որդի խոչընդոտում են իրենց պարտականությունների կատարմանը, վերջիններից պահանջել են իրենց հետ գնալ ոստիկանություն, իսկ նրանք ի պատասխան ոստիկանների իրավաչափ և օրինական գործողություններին՝ շարունակել են իրենց ագրեսիվ պահել և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, որից հետո 25-ամյա քաղաքացին դիմել է փախուստի, իսկ նրա հայրը դիտավորությամբ ձեռքերով հարվածել է ոստիկաններից մեկի կրծքավանդակին: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 25-ամյա քաղաքացուն և նրա հորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: Նրանցից նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: |

«Ավտոյի մեջ ծեծում են ցուցարարին, նայե՛ք». քաղաքացի (տեսանյութ)
3012:11
Կարմիր բերետավորը հարվածեց մեծահասակ կնոջը (տեսանյութ)
5612:06
«Շիշ շպրտեցին ոստիկանների վրա». Գ. Ազիզյան
8311:42
«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
9211:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
10611:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
13911:12
Անդրանիկ Թևանյանին տեղափոխում են ՔԿ
13411:00
Ոստիկանությունը զգուշացրեց՝ հատուկ միջոցներ կկիրառի. իրավիճակը լարվեց (տեսանյութ)
14510:54
