«Քոչարյանն էլ, Սարգսյանն էլ փորձել են անել դա, ներկայում փորձում է Փաշինյանը». Հակոբ Բադալյան
![]() 485 Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ., 14:05 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ընթացքին հանգամանալից չեմ հետևել, դրա համար զերծ կմնամ գնահատելուց, բայց Ռոբերտ Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ իրենց նախագահության ընթացքում փորձել են Արևմուտքի հետ ձևավորել հարաբերության ռազմավարական խորություն: Ինչ-որ բան ստացվել է, բայց ընդհանուր առմամբ դրա համար թանկ են վճարել Ռուսաստանին: Բայց ակնառու է, որ երկուսն էլ պատկերացրել են էդ խորության կարևորությունը, որովհետև Ռուսաստանն էն բնույթի պետություն է, որ նրա հետ ամենախորը հարաբերության պարագայում անգամ պետք է ունենաս առնվազն համարժեք հավասարակշռող խորություն, որ մի գեղեցիկ օր չհանձնեն ու մնաս դատարկ: Իսկ այդպիսի համարժեք հակակշիռ կարող էր լինել Արևմուտքում: Քոչարյանն էլ, Սարգսյանն էլ փորձել են անել դա, իհարկե, այնքան, որքան կարող էին լեգիտիմության ներքին խնդրի պարագայում: Ներկայումս փորձում է Փաշինյանը: Ինչ կստացվի այժմ, երբ չկա լեգիտիմության ներքին խնդիր, միաժամանակ որոշակի այլ է Ռուսաստանը, և այլ է Ռուսաստանի շուրջ աշխարհաքաղաքական վիճակը: Սա շատ բազմաշերտ ու բարդ հարց է, անընդհատ շերտ առ շերտ բացվելու ենթակա: Բայց համապետական և հանրային հիմնական զբաղմունքը շարունակում է մնալ «ռազբորկան»»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
