«Հայֆիլմ»-ում գտնվող նյութերը հավաքագրվում, արխիվացվում և ուսումնասիրվում են
![]() 205 Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ., 00:05 ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հնարավորություն է ստացել հավաքագրելու, արխիվացնելու և ուսումնասիրելու նախկին «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում գտնվող ժապավենային, ձայնագրային և փաստագրական նյութերը։ Կինոկենտրոնի կինոժառանգության բաժինն սկսել է այդ աշխատանքները «Հայֆիլմ» ստուդիայի մոնտաժային սենյակներում։ Կինոստուդիայի փակվելուց հետո, այստեղ (ինչպես և ստուդիայի այլ բաժիններում) մնացած ահռելի քանակությամբ նյութերը երկար տարիներ գտնվել են անմխիթար վիճակում: Դրանք հիմնականում 1980-90-ականներին արված ֆիլմերի նկարահանումների ամբողջական կամ մասնակի պահպանված նյութերն են, ձայնավորման համար օգտագործված տարատեսակ ձայնագրությունները, ինչպես նաև բուն «Հայֆիլմի» գործունեությանը վերաբերվող վարչական փաստաթղթերը։ Աշխատանքները կտևեն առնվազն մեկ ամիս, իսկ նյութերի հետազոտությունն ու մշակումը, թերևս, տարիներ։ Դրանք կհանձնվեն Հայաստանի ազգային կինոկենտրոնի արխիվին, որն այժմ նույնպես գտնվում է վերահաշվառման, ստուգման և գույքագրման փուլում։ Հիշեցնենք նաև, որ աշխատանքները և դրանց վերաբերյալ հրապարակումները կունենան շարունակական բնույթ: Կինոլորտի գործիչները ևս կարող են մասնակցել կինոժառանգության բաժնի «շաբաթօրյակներին»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
