«Հանրահավաքն այդ եռյակի պարագայում ունի իր անձնական շահագրգռվածությունը». Ալեն Սիմոնյան
![]() 159 Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ., 22:35 Քիչ առաջ ՔՊ գրասենյակում ավարտվեց ընդլայնված նիստը: ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչ քննարկում տեղի ունեցավ փակ նիստի ժամանակ, ասաց, որ գործնական քննարկում էր. քննարկվել են օրակարգային և կառավարման ձևերին վերաբերող հարցեր: Հարցին, թե ԲՀԿ-ն, «Հայրենիք» կուսակցությունն ու ՀՅԴ-ն ասում են, որ առաջիկա հանրահավաքին պահանջելու են արտախորհրդարանական ընտրություններ, հնարավոր համարո՞ւմ եք այդ պահանջի բավարարումը, Ա. Սիմոնյանը պատասխանեց. «Նախ ուզում եմ ասել, որ մտահոգված եմ, որ համաճարակի այս պայմաններում, քանի որ ունենք թվերի աճ, նման միջոցառումը հղի է տարբեր հետևանքներով: Ինչ վերաբերում է նրանց պահանջին՝ ազատ են իրենց պահանջների, իրենց քաղաքական գործունեության մեջ: ՀՀ քաղաքացիները, կարծում եմ, շատ լավ ճանաչում են թե՛ Դաշնակցության անցած ճանապարը, շատ լավ գիտեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անցած ճանապարհը և շատ լավ տեղյակ են այն գնահատկաններին, որոնք հնչում են և կան «Հայրենիք» կուսակցության հետ կապված»: Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ հանրահավաքն այդ եռյակի պարագայում, բոլոր երեքի դեպքում, ունի իր անձնական շահագրգռվածությունը: «Կոնկրետ ԲՀԿ-ի պարագայում այդ շահագրգռվածությունը Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ քրեական գործերի մասով քաղաքական ապաստարան ձևավորելու միտումն է: Դաշնակցության պարագայում քաղաքականության մեջ ռեստարտի փորձ անելն է, որը, կարծես թե, չի ստացվում, որովհետև փոխվել է առաջին դեմքը՝ զուտ վիզուալ առումով, բայց տեղի չի ունեցել վերագնահատում այն գործունեության, որի հետևանքով, Դաշնակցությունը չկարողացավ նույնիսկ անցողիկ շեմը հաղթահարել: Իսկ Արթուր Վանեցյանի պարագայում, ես զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից այս պահին»,- ասաց նա: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23601:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
33600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
444Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1037Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
467Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1260Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1192Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1014Երեկ, 14:24
