«Մենք ունենք անքակտելի իրավունք՝ ապրելու մեր հայրենիքում». Հենրիխ Մխիթարյանի գրառումը
![]() 302 Կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ., 16:10 Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ «Այսօր առավոտյան արթնացել եմ՝ տեղեկանալով ադրբեջանական բանակի զանգվածային հարձակման մասին Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ (դե ֆակտո, անկախ հանրապետություն, որտեղ բնակվում են հայեր): Նրանք թիրախավորել են Ստեփանակերտի և շրջակա տարածքների խաղաղ բնակչությանը: Կոչ եմ անում միջազգային հանրությանը՝ անհապաղ ոտքի կանգնել և աջակցել զինված գործողությունների դադարեցմանը, որոնք ուղղված են տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը։ Մեր երեխաները իրավունք ունեն ապրել խաղաղության պայմաններում, այլ ոչ թե թաքնվել ապաստարաններում: Ես միշտ իմ ազգի կողքին եմ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
