ՄԻԵԴ-ն ընդունել է Հայաստանի դիմումը՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ

ՄԻԵԴ-ը մամուլի հաղորդագրություն է տարածել Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմում ներկայացված լինելու մասին:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիմում է ստացել Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ, որով Հայաստանի կառավարությունը խնդրել է դատարանին՝ դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն Ադրբեջանի կառավարությանը ներկայացնել հետևյալը.
- դադարեցնել ռազմական հարձակումները Հայաստանի և Արցախի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով քաղաքացիական բնակավայրերի վրա,
- դադարեցնել անխնա հարձակումները,
- դադարեցնել քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների և բնակավայրերի թիրախավորումը
Հարցումը ներկայացվել է թիվ 42521/20 դիմումի համաձայն և այժմ քննվում է։
Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն՝ դատարանը կարող է ապահովել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից ցանկացած պետության։ Ժամանակվոր միջոցները հրատապ միջոցներ են, որոնք, դատարանի հաստատված պրակտիկայի համաձայն, կիրառվում են միայն այն դեպքերում, երբ առկա է անուղղելի վնասի անմիջական վտանգ:

ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
5012:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
29004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
30104.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
29804.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
32304.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
28903.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
31403.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
30903.11.2026, 09:24