Պետդուման մտադիր է կրակի անհապաղ դադարեցման կոչով հանդես գալ
![]() 347 Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ., 20:35 Պետդուման մտադիր է Լեռնային Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցման կոչով հանդես գալ՝ պատրաստակամություն հայտնելով միջնորդական աջակցություն ցուցաբերել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար: Այս մասին հաղորդվում է Ստորին պալատի հայտարարության նախագծում, որ տեղադրված է էլեկտրոնային բազայում: «Պետդուման հայտարարում է Լեռնային Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցման, տարածաշրջանում դիմակայության սրում թույլ չտալու անհրաժեշտության և իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանն այլընտրանք չլինելու մասին: Պետական դումայի պատգամավորները կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են միջնորդական օգնություն ցուցաբերել իրավիճակի կայունացման համար»,- ասված է հայտարարության տեքստում: Բացի այդ, պատգամավորները լուրջ մտահոգություն են հայտնում՝ կապված ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման հետ, որ հանգեցրել է բազմաթիվ զոհերի: Նրանք վճռականորեն դատապարտում են ուժի կիրառումը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
