«Խնդիրը միայն Արցախը չէ, դա մենք բոլորս պետք է իմանանք». Արայիկ Հարությունյան
![]() 629 Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ., 23:00 «Այն, որ Ադրբեջանի սուտասան, խաբեբա ղեկավարությունը հայտարարում է, որ իբր հայկական կողմը հարձակում է սկսել և նրանք անցել են հակահարձակման, դա ընդամենը հերթական անգամ ապացուցում է, թե ում հետ գործ ունենք: Գործ ունենք մի իշխանության հետ, որը ստում է ամբողջ աշխարհին, և ամբողջ աշխարհն էլ գիտի, որ ստում է»,- այսօր հրավիրած ասուլիսում գնահատելով Ադրբեջանի վարքագիծը, ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Նման վարքագիծ ունեցող իշխանության հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ, իսկ Թուրքիայի լկտիությունը դուք ամեն օր տեսնում եք: Մենք մարտնչում ենք թուրք-ադրբեջանական համատեղ ուժերի դեմ: Խնդիրը միայն Արցախը չէ, դա մենք բոլորս պետք է իմանանք»,- ասաց ԱՀ նախագահը: Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ տակտիկական առումով որևէ նշանավոր դիրք հակառակորդը չի գրավել: «Մենք շատ կարևոր դիրք կամ առաջխաղացում չենք ունեցել, բայց վնասազերծել ենք հակառակորդի մեծ քանակության ուժեր»,- ընդգծեց Արցախի նախագահը՝ հստակեցնելով, որ սա իսկապես կենաց-մահու պատերազմ է, և այս պատերազմում մենք հաղթելու ենք: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
