ՀՀ վարչապետի հարցազրույցը՝ #The_Spectator-ին

Պատերազմի սկսվելուց հետո օտարերկրացի լրագրողի հետ իր առաջին հարցազրույցում Փաշինյանը, դժվարորեն, բայց վճռական, շարադրեց պատմության հայկական կողմը և տեղի ունեցող իրադարձությունները որակեց որպես «էքզիստենցիալ սպառնալիք» հայ ժողովրդի համար:
Քափիլ Քոմիրեդի. Կիրակի օրը խորհրդարանում ունեցած ձեր ելույթում դուք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն անվանել եք «ամենակարևոր հանգրվանը» Հայաստանի գոյատևման համար պայքարում։ Արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանն այժմ տոտալ պատերազմի մեջ է։
Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ նախապես ծրագրված ագրեսիա է սկսել: Ինչպես գիտեք, այնտեղ հայեր են ապրում։ Մենք բարոյական և քաղաքական պարտք ունենք այնտեղ՝ պաշտպանելու մեր հայրենակիցներին։ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Իրավիճակը հիմա սրվում է, քանի որ Ադրբեջանը շարունակում է գնդակոծել Լեռնային Ղարաբաղը՝ փորձելով ռազմական ուժի միջոցով լուծում պարտադրել, ինչն, ի դեպ, արվում է Թուրքիայի ուղղակի աջակցությամբ։
Ք. Ք. Ի՞նչ կորուստներ ունեք դուք:
Ն. Փ.. Քաղաքացիական բնակչության և զինծառայողների շրջանում կան մի քանի տասնյակ զոհեր: Քանի որ մարտերը ընթանում են ամբողջ թափով, ես չեմ կարող ճշգրիտ թվեր տալ։
Ք. Ք.. Դուք միայնա՞կ եք պայքարում այս ամենի դեմ, կամ ստացե՞լ եք ձեր երկարամյա գործընկեր՝ Ռուսաստանի աջակցությունը:
Ն.Փ.. Ես կցանկանայի ընդգծել, որ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Կարդալով միջազգային լրատվամիջոցների վերնագրերը՝ հասկանում եմ, որ լուրջ թյուրիմացություն է տեղի ունենում։ Սա տարածքային վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Խոսքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին է։ Լեռնային Ղարաբաղի հայերը, որոնք միշտ եղել են Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը, ցանկանում են ունենալ ազատության, անկախության և ինքնորոշման իրենց իրավունքը։
Ք. Ք.. Ռուսաստանի կողմից աջակցության որևէ հավաստիացում ստացե՞լ եք:
Ն.Փ.. Ինչ վերաբերում է մեր գործընկերներին, ապա ես կցանկանայի ասել, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս գործընթացում բացարձակապես չեզոք է։
Ք. Ք.. Արդյո՞ք ՆԱՏՕ-ն պետք է մտահոգված լինի, որ նրա անդամներից մեկը, ինչպես ենթադրվում է, ղեկավարում և կազմակերպում է նման տիպի մահաբեր գործողություն:
Ն.Փ..Եկեք այս ամբողջ գործընթացը դիտարկենք որպես Թուրքիայի ավելի լայն տարածաշրջանային քաղաքականության մաս։ Այն, ինչ Թուրքիան անում է, նրա կայսերական նկրտումների մի մասն է։ Դա ոչ մի կապ չունի ՆԱՏՕ-ի ամրապնդման հետ։ Խոսքը միայն Հայաստանի անվտանգության մասին չէ։ Խոսքը ողջ Հարավային Կովկասի մասին է։ Դա խոսում է ողջ տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերի մասին։
Ք.Ք.. Կիրակի դուք խորհրդարանին ասացիք, որ «ոչ մի անսպասելի բան չկա» նրանում, ինչ տեղի ունեցավ։ Եթե դուք կանխատեսել եք դա, ինչո՞ւ չեք արել ամեն ինչ, որպեսզի կանխեք այն:
Ն.Փ.. Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի օկուպացումն է պատերազմի միջոցով կամ առանց պատերազմի։ Այդ պատճառով ինձ համար անտրամաբանական կլիներ համաձայնել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական օկուպացիային՝ պատերազմից խուսափելու համար։ Ալիևը փոխզիջման տեղ չի թողել։
Ք. Ք.. Ի՞նչ գին եք պատրաստ վճարել խաղաղության համար:
Ն. Փ. -Երբ ես դարձա Հայաստանի վարչապետ, ես ասացի, որ Ադրբեջանի նոր պատերազմը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ հավասարազոր կլինի ժողովրդավարության դեմ պատերազմին։ Այժմ ես կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ Ադրբեջանի պատերազմը Հարավային Կովկասում ժողովրդավարության դեմ է սանձազերծվել։ Սա միայն մեկ ազգի կամ մեկ պետության ազատության համար պայքար չէ։ Սա պայքար է հանուն ժողովրդավարության, քանի որ դա պատերազմ է բռնապետության դեմ:

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը
3317:30
«Հերթով ձեր տեղը գտնում եք ՀՀ ինքնիշխան պետության բանտախցերում», «դուք ինձ սպառնո՞ւմ էիք». իրավիճակը՝ ԱԺ-ում (տեսանյութ)
4617:24
«Ադրբեջանի «վերջին պահանջը» ձևավորվում է Հայաստանում»․ Վահե Հովհաննիսյան
4817:06
«TRIPP նախագծի իրականացման գործնական փուլ ենք մտնում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4217:00
«Ադրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է․ արդեն Ամարաս են հասել»․ Տիգրան Աբրահամյան
5817:00
«Ի՞նչն է պատճառը, որ աշխատավարձերի բարձրացման նախագիծը հետաձգեցիք»․ հարց՝ Տիգրան Խաչատրյանին (տեսանյութ)
6316:48
«Դո՞ւք ինչ եք արել Ձեր իսկ գնահատմամբ ապօրինությունների դեմ»․ Անուշ Պողոսյան
6216:36
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4516:30