«Հենց հիմա Հայաստանը հարձակման է ենթարկվում Թուրքիայի աջակցությունը վայելող Ադրբեջանի կողմից». Տիգրան Համասյան

Դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանն ինստագրամյան իր էջում գրել է. «Սովորաբար չեմ սիրում քաղաքական որևէ հայտարարություն անել, քանի որ իմ «աշխատանքն» է համախմբել մարդկանց՝ սեր տարածելով երաժշտության միջոցով: Բայց շատ դժվար է լռություն պահպանել, երբ մարդիկ, ում ճանաչում ես, անմեղ, խաղաղ բնակիչներ հարձակումների, հրետակոծման, ռմբակոծման են ենթարկվում Ադրբեջանի լայնամասշտաբ մարտական գործողությունների ընթացքում։
Հենց հիմա Հայաստանը հարձակման է ենթարկվում Թուրքիայի աջակցությունը վայելող Ադրբեջանի կողմից: Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ագրեսիա է սկսել Արցախի նկատմամբ՝ հարվածներ հասցնելով քաղաքացիական բնակչությանը, կրակ բացելով Ստեփանակերտի և այլ շրջանների ուղղությամբ: Հայաստանը դատապարտում է այս ակտը։ Հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկած է Ադրբեջանի՝ զինվորական և քաղաքական ավտորիտար ռեժիմի վրա՝ Թուրքիայի ռազմական աջակցությամբ, որը 4000 վարձկանների է վարձել (կարծես ցանկանալով կրկնել Հայոց ցեղասպանությունը)։
Այս պասին Արցախի սահմանների ողջ երկայնքով ծանր մարտեր են ընթանում Ադրբեջանի գրոհների պատճառով, որոնք հակասում են Ժնևի կոնվենցիային։ Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունը ոչ միայն ռասիստական է ու ֆաշիստական, այլև ցույց է տալիս ցեղասպան միտումների տարրերը»:

«Էն՝ մի քանի միլիարդանոց արբանյակը որ թռավ տիեզերք, ի՞նչ օգուտ տվեց մեզ». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
6012:18
«Կարող է՝ ծիծաղելի է թվում, ես ՀԴՄ կտրոնը ցույց եմ տալիս և ասում՝ էս ա խաղաղության, զարգացման, անվտանգության երաշխավորը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6212:06
«3 բան չես կարող ետ բերել. կրակած փամփուշտը, սխալ աղջկան ուղարկած sms-ն ու վարչապետի ասած խոսքը». Արթուր Խաչատրյան
7011:36
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում շուրջ 500 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
19710:18
Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
9307:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
13204:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
155Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
150Երեկ, 23:30