Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է փաստահավաք առաքելության առաջին փուլի արդյունքները

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է սեպտեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված ոտնձգությունների դեպքերի հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն, որի արդյունքները ներկայացված են ստորև.
Սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը՝ մանկահասակ աղջիկ, 2-ը՝ 24-ամյա և 65-ամյա տղամարդիկ, 4-ը՝ 59-ամյա, 61-ամյա, 63-ամյա և 79-ամյա կանայք: Մանկահասակ երեխան, չորս կանայք և մեկ տղամարդը սպանվել են իրենց տան բակում, իսկ երիտասարդը՝ գյուղի մերձակայքում:
Լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր 31 անձ, որից 7-ը իգական, իսկ 24-ը արական սեռի քաղաքացիներ են:
Հիշյալ անձանցից 23-ը վիրավորումը ստացել է անմիջապես իր բնակության վայրում՝ բնակելի տանը կամ դրա մոտակայքում արկի պայթյունի հետևանքով (ընդ որում երկու դեպքում արկը պայթել էր հենց բազմաբնակարան շենքի բակում), 6-ը՝ համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս մարդատար տրանսպորտային միջոցի թիրախավորման և խոցման հետևանքով, իսկ 2-ը՝ հասարակական այլ վայրում:
Ստեփանակերտ քաղաքում կամ դրան հարակից հատվածներում լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել 10 անձ, Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում՝ 1 անձ, Թաղասեռ համայնքում՝ 3 անձ, նույն շրջանի Վարդաշատ համայնքում՝ 1 անձ, Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում՝ 5 անձ, Սպիտակաշեն համայնքում՝ 1 անձ, Մարտակերտի շրջկենտրոն Մարտակերտ քաղաքում՝ 1 անձ, Մաղավուզ համայնքին հարակից հատվածում՝ 4 անձ, Ն.Հոռաթաղ համայնքում՝ 2 անձ, նույն շրջանի Մատաղիս համայնքում՝ 1 անձ, Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառ համայնքում՝ 2 անձ:
Տուժած քաղաքացիների թիվը ըստ տարիքային խմբերի ունի հետևյալ պատկերը՝ մինչև 14 տարեկան՝ 3 անձ, 15-25 տարեկան՝ 1 անձ, 26-35 տարեկան՝ 4 անձ, 36-50 տարեկան՝ 8 անձ, 50-ից բարձր՝ 15 անձ:
Ստացած մարմնական վնասվածքները հիմնականում տեղակայված են տուժողների ստորին և վերին վերջույթներին ու դեմքին՝ բեկորային հարվածների արտահայտված տեսքով:
Հիշեցնում ենք, որ նշված տվյալները վերջնական չեն, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է փաստահավաք առաքելությունը, որի արդյունքների վերաբերյալ կտրվեն թարմացված տեղեկություններ:
Պաշտպանը շուտով հրապարակելու է իր արտահերթ զեկույցը, որտեղ, բացի վիճակագրական տվյալներ հրապարակելուց, նաև ներկայացնելու է փաստական ու իրավական վերլուծություն:





Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան
120Երեկ, 18:42
ՊՆ-ն արձագանքել է զորամասի հրամանատարի՝ սպորտային համազգեստով ներկայանալու քննարկումներին (տեսանյութ)
148Երեկ, 16:00
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ (տեսանյութ)
159Երեկ, 09:18
«Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»․ Պուտին
25521.09.2026, 13:06
«Անկախություն նշանակում է՝ ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
22921.09.2026, 11:24
«Հայկական պետությունը պիտի ապրի և հարատևի իր բուն էությամբ ու առաքելությամբ»․ ՀՅԴ
23421.09.2026, 10:36
«Անկախությունը պետք է պահել հավատարմությամբ»․ Արամ Ա
21621.09.2026, 10:18
«Հիմա, երբ հաստատված է այդքան սպասված խաղաղությունը, կարող ենք վերջապես շունչ քաշել». Ռուբեն Ռուբինյան
16221.09.2026, 09:42