«Թուրքիան Սիրիայից, Լիբիայից Ադրբեջան է տեղափոխել 3,000-4,000 վարձկաններ». ՄԻՊ-ը դիմել է ՄԱԿ-ին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել. «Քիչ առաջ ՄԱԿ-ում գործող հատուկ բանաձևով ընդունված աշխատանքային խմբին ուղարկեցինք վարձկանների մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումը:
Խոսքը վերաբերում է ծայրաստիճան վտանգավոր այն տվյալների մասին, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից, Լիբիայից Ադրբեջան է տեղափոխել 3,000-4,000 զինվորական վարձկանների՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ու Հայաստանի դեմ զինված հարձակումներում օգտագործելու նպատակով:
Այս տվյալներն ավելի ու ավելի են հաստատվում: Երեկ ևս մեկ հաղորդում էլ ուղարկել ենք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ու միջազգային մյուս կառույցներին:
Այս տվյալները հաստատել են մի շարք պետություններ, ինչպես նաև դրանք շարունակում են հաստատվել միջազգային լրատվամիջոցների հրապարակումներով:
«The Guardian»-ի, օրինակ, սեպտեմբերի 30-ին հրապարակել է Ադրբեջան տեղափոխված վարձկանների ընտանիքների հետ հարցազրույցներ ու դրանով ևս մեկ անգամ հավաստել, որ նրանք պատերազմում են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի (Արցախ) դեմ:
Սա կբերի հումանիտար աղետի Հայաստանից ու Արցախից բացի, նաև ողջ տարածաշրջանի համար՝ ուղեկցվելով ոչ միայն մարդկային զոհերով, այլ նաև դաժանություններով ու ավերածություններով, ռազմական ու մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություններով:
Զինված հարձակումների առաջին օրից՝ սեպտեմբերի 27-ից սկսած, արդեն իսկ արձանագրվող թիրախային հարձակումները խաղաղ բնակչության նկատմամբ, ագրեսիվ ատելությունն ու բռնության կոչերը էթնիկ հայերի նկատմամբ ստեղծում են բոլոր նախադրյալներն առավել ծանր հետևանքների համար:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2019 թվականի սեպտեմբերի 26-ի 42/9 հատուկ բանաձևով խիստ դատապարտել է վարձկանների օգտագործումը հենց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով, դա համարել ինքնին հանցագործություն, սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին:
Անհրաժեշտ են միջազգային կառույցների կոնկրետ արդյունք տվող, պատերազմը կանխող գնահատականներ ու քայլեր՝ իրենց կարգավիճակների առավելագույն
հնարավորություններով: Սպանվում են մարդիկ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ, ոչնչացվում են բնակավայրեր:
Միջազգային հանրությունն ու հատկապես մարդու իրավունքների ոլորտի կառույցները պարտավոր են անել այն, ինչի համար ստեղծված են: Այս օրերին է ամրապնդվում այդ կառույցների հեղինակությունն ու երաշխավորվում
մարդու իրավունքները:
Պասիվությունը կամ իրական քայլերի բացակայությունը միայն նպաստում է պատերազմի շարունակությանը և խաթարում այն նպատակները, որոնց համար ստեղծված են այդ կառույցները»:

«Տվյալ անձնավորությունը զոհվածի գերեզմանաքարի փողի շորթման գործով դատված է եղել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
1612:54
Ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակիցներ
7111:42
«Սիրո այս մեծ «քաջամարտիկը» պարզապես մոռացել է իր անցյալը»․ Տեր Զարեհ Աշուրյան
8109:48
«Չինաստանում տեղումների պատճառով առևտրի կենտրոնում փլուզվել է առաստաղը»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
6909:42
Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
7407:18
«Էս ի՞նչ է». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
11401:06
Հաքան Ֆիդանը՝ Թուրքիայի դեմ կազմավորվող դաշինքների մասին
11400:36
«Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը». Արա Պողոսյան
10300:30