«Մարդկային բանականությունն ու նվիրվածությունը չես կարող թվաբանությամբ հաշվել». ՀՀ նախագահ
![]() 287 Ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2020 թ., 21:05 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է, որ հիացած և զգացված է հայերի՝ վերջին հինգ օրերին ցուցաբերած պատասխանատու և կանոնակարգված պահվածքով: «Ես երբ դասավանդում էի դրսում, միշտ նույն խորհուրդն էի լսում «բարեկամներից», թե հայերը փոքրաթիվ են, Ադրբեջանը շատ ավելի մեծ է, ավելի մեծ քանակության զենք ունի, Թուրքիայի անուղղակի աջակցությունն ունի և այլն: Այսինքն, նրանց թվաբանությունն ասում էր՝ Հայաստանը և Արցախի ժողովուրդը որևէ շանս չունի այս պատերազմը հաղթելու համար: Բայց պարզվեց, որ մեր կյանքը թվաբանություն չէ: Պարզվեց, որ մեր կյանքը շատ ավելի բարձր և բարդ կոմպլեքս հանրահաշիվ է և, գուցե, ավելին, որովետև մարդկային բանականությունն ու նվիրվածությունը չես կարող թվաբանությամբ հաշվել: Այս ամենի մեջ նրանք հաշվի չեն առնում մարդկային էությունը. մարդիկ չեն կարող պատկերացնել, որ ամեն հայ ունի գերբնական ուժ, որը գալիս է իր անցած ճանապարհից, իր էությունից, գուցե գենետիկայից, գուցե նրանից, որ ամեն հայի մեջ նստած է մի քանի մեծ արժեք»,- ասել է ՀՀ նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
