«Մեծ հնարամտություն, մարտավարական գրագիտություն. շատ հերոսական պատմություններ կան». Արծրուն Հովհաննիսյան
![]() 402 Շաբաթ, 03 հոկտեմբերի, 2020 թ., 01:45 ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրել է հայ զինծառայողների՝ վերջին օրերին արած սխրանքները: Նա պատմել է, որ Մռավի լեռնաշղթայի տարածքում սերժանտը դրսևորել է բացառիկ հերոսություն և մեծ հնարամտություն․ երբ պետք է եղել, իր դիրքից նահանջել է, մոլորության մեջ է գցել հակառակորդին, սպասել է հարմար պահի, նորից հետ է գրոհել, վերցրել է դիրքը։ «Ունենք սպա, որը բացառիկ հերոսություն է ցուցաբերել իր անձնակազմի հետ․ մի միլիմետր չի նահանջել, երբ պետք է եղել, խուսավարել է՝ հակառակորդին պատճառելով մեծ վնասներ, թույլ չտալով, որ հակառակորդը մյուս կողմից շրջանցի և իրեն վերցնի շրջափակման մեջ ու մեր խոշոր ստորաբաժանումներից մեկին վնաս տա։ Մի քանի ժամ հետո ուրիշ ստորաբաժանումները կարողացել են թևից հարվածել և ապաշրջափակել նրան»- ներկայացրել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հերոսական պատմություններ կան, որոնք հետո մանրամասն կներկայացվեն հանրությանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
