Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Ադրբեջանն արդեն պարտվել է». Նարեկ Սարգսյան

«Ադրբեջանն արդեն պարտվել է». Նարեկ Սարգսյան
507
Կիրակի, 04 հոկտեմբերի, 2020 թ., 01:45

Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանն արդեն պարտվել է։ Եվ ես սա չեմ ասում որևէ մեկին գոտեպնդելու համար։ Մենք անկասկած #հաղթելուենք, սակայն Ադրբեջանը արդեն պարտվել է։ Ես սա ասում այսօր՝ արյունալի պատերազմի 7-րդ օրվա ավարտին, երբ դեռ հայտնի չէ թե երբ կավարտվի այս տարածաշրջանային մղձավանջը։
Որպեսզի հասկանաք միտքս, բերեմ ձեզ մի քանի թիվ։ Հայաստանի ՀՆԱ-ն 10 միլիարդ է։ Ադրբեջանը՝ 70 միլիարդ։ 70 միլիարդ ՀՆԱ ունեցող երկիրը, որին օգնում է 800 միլիարդ ՀՆԱ ունեցող երկիր՝ Թուրքիան, 7 օր շարունակ օր ու գիշեր պատերազմում է 10 միլիարդ ՀՆԱ ունեցող երկրի հետ։ Այդ 7 օրում 70 միլիարդ ՀՆԱ ունեցող երկիրը կորցնում է ռազմական տեխնիկայի զգալի տոկոսը, անձնակազմ, օդուժ և 7 օր հետո կանգնում-ասում ա. «Մի հատ գյուղ եմ գրավել, անունն էլ փոխել եմ»։ Իրա քարոզչամեքենան էլ որպես «Ապացույց» ցույց ա տալիս մի հատ կես մետրանոց բլուր երկու հատ էլ հայկական «Ուրալ» մեքենա։ Դեռ մի կողմ թողնենք, որ ոչ մի գյուղ էլ չի գրավել։ Դա այս պատմության մեջ էական չէ։ Մի հատ ձեզ դրեք ադրբեջանցու տեղը։
Բարեկամներ, ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ԲՈԼՈՐ, կրկնում եմ ԲՈԼՈՐ փաստաթղթերում, որի շուրջ բանակցել են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները, որը ներկայացրել է Մինսկի խումբը, Ադրբեջանը ստանալու էր ո՛չ թե մի գյուղ, ո՛չ թե 10 հատ գյուղ, այլ նախկին ԼՂԻՄ-ին հարակից 5 շրջան և շուրջ 300 գյուղ, որոնց մեծ մասը առ այսօր անբնակ են։ Եվ ըստ այդ պլանի Ադրբեջանցի փախստականները, որի համար հեկեկալով լացում են մեր անոռնաշար հարևանները, կարողանալու էին գալ և ապրել այդ տարածքներում՝ պայմանով որ այդտեղ զորք չէր տեղակայվելու։ Եթե Ադրբեջանը համաձայնվեր այն բանին, որ Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում, Ադրբեջանը այդ 5 շրջանը ստանալու էր բանակցությունների հենց առաջին փուլում, առանց ոչ մի կրակոցի։ Հաստատվելու էր խաղաղություն և ադրբեջանցի հազարավոր զինվորներ չէին դառնալու բռնապետի քմահաճույքի զոհը։ Ալիևը 17 տարի շարունակ չի համաձայնվել այս տարբերակին։
Պատկերացրեք մի իշխանություն, որը ասում ա. «Չէ, ես համաձայն չեմ ստանալ 5 շրջան, ես սկի 7-ին էլ համաձայն չեմ։ Ի՞նչ 7 շրջան, այ ձեր ցավը տանեմ։ Ինձ պետք են բոլոր 12 շրջանները՝ ամբողջ Ղարաբաղը, ընդ որում առանց հայերի։ Վերջակետ»։ Հետո այդ իշխանությունը 17 տարի շարունակ իր բնակչությանը կերակրում է «Դատարկվող Հայաստան», «1 միլիոն սոված Հայ», «Ադրբեջանական անպարտելի բանակ» «Երբ ուզենք կգրավենք» «Ուզենք Երևանն էլ կգրավենք» և նմանատիպ թեզերով։ Ու այնքան է սերմանում դա, որ ամբողջ ազգը սկսում է հավատալ դրան։ Էդ ընթացքում Ադրբեջանը աներևակայելի նավթային շահույթ է ստանում և ժամանակակից զենքեր է գնում։ 25 տարի զինվելուց և հոխորտալուց հետո հարձակվում է Ղարաբաղի ու Հայաստանի վրա՝ էն էլ (ու սա առանձին կուրիոզ կլիներ, եթե խոսքը չվերաբերեր ողբերգության), ռիսկ չի անում մենակ հարձակվել, 800 միլիարդ ՀՆԱ-ով հարևանն էլ կողքից օգնում է։ 7 օրում այդ իշխանությունը կորցնում է 3000 զինվոր, 300 տանկ, 14 հատ ինքնաթիռ (Արա հլը բերանով ասեք 14 հատ ինքնաթիռ), մի էդքան ուղղաթիռ, հրամանատարությունը տալիս ա մեծ եղբայր Թուրքիայն, միջազգային ահաբեիչների խաբում-բերում ա կռիվ... 7 օր օր ու գիշեր Ղարաբաղի վրա ա ուղարկում այնքան հրթիռ ու ռումբ, որ նախորդ դարում էդքան չի պայթել էս տարածաշրջանում... ու էդքանից հետո հայտարարում ա, որ գրավել ա... մի հատիկ գյուղ։ Ու ցույց ա տալիս մի հատ բլուր, երկու հատ «Ուրալ» մեքենա։
Մարդը, որը համաձայն չէր ստանալ 300 գյուղ առանց կրակոցի, հպարտանում ա 1 գյուղով, որը ստացել է երկու հատ բանակային գունդ մսաղացի բերանը ուղարկելով։ Հետո՞։ Մինչև ե՞րբ։ Ես դրա մասին էլ կգրեմ, որպեսզի հասկանալի լինի այս խելահեղ ողբերգության արմատը։
Սակայն դա հետո։ Հիմա ընդամենը արձանագրենք մի փաստ։ Անկախ նրանից թե Ղարաբաղը երբ #Կհաղթի, Ադրբեջանը արդե՛ն իսկ պարտվել է»։