Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Զոհվել է ուժային եռամարտիկ Թաթուլ Հարությունյանը

Զոհվել է ուժային եռամարտիկ Թաթուլ Հարությունյանը
265
Երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2020 թ., 10:55

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել. «Խորը վշտով տեղեկացանք, որ 33 տարեկան հասակում արցախյան ռազմաճակատում հերոսաբար զոհվել է ուժային եռամարտիկ (պաուերլիֆթինգ), Հայաստանի բազմակի չեմպիոն Թաթուլ Հարությունյանը։
Թաթուլ Հարությունյանը ծնվել է 1987թ. Ստեփանակերտ քաղաքում։
Մարզիկը Հայաստանի ուժային եռամարտի հավաքականի անդամ էր, Հայաստանի բազմակի չեմպիոն: Նա երկու անգամ հաղթել էր նաև Եվրոպայի առաջնությունում, աշխարհի առաջնությունում նվաճել արծաթե մեդալ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Թաթուլ Հարությունյանի հարազատներին, մերձավորներին և թիմակիցներին: Հերոս մարզիկի հիշատակը վառ կմնա բոլորիս սրտերում։