«Այս լարվածությունը լավ չի ավարտվի Թուրքիայի համար»․ Արաբական պետությունների լիգայի ղեկավար
![]() 1717 Երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2020 թ., 20:20 Արաբական պետությունների լիգայի ղեկավարը զգուշացրել է Թուրքիային Կովկասյան և Միջերկրածովյան տարածաշրջաններում լարվածության ուժեղացման գործում նրա դերի վերաբերյալ՝ հայտարարելով, որ «դա վատ ավարտ կունենա» այդ երկրի համար, այս մասին հայտնել է Arabnews-ը։ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջամտել է Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրներին, բախվել Հունաստանի և Կիպրոսի հետ, հարձակվել Արևելյան Միջերկրածովյան գազային շրջանների վրա։ «Ինձ նյարդայնացնում է այն փաստը, որ սիրիացի վարձկաններ են օգտագործվում Ադրբեջանում՝ Հայաստանի դեմ պատերազմելու համար։ Շատ ցավալի է, որ սիրիացի վարձկաններին Էրդողանը օգտագործում է Թուրքիայի հետ կապ չունեցող դեպքերում»,- ասել է Աբուլ Ղեյթը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
