«Հայ կանանց և աղջիկների դերն այս պատերազմում». Նաիրի Հոխիկյան
![]() 364 Երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2020 թ., 12:40 Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ կանանց և աղջիկների դերն այս պատերազմում․ հաճախ են ծանոթ կամ անծանոթ աղջիկները նամակ գրում կամ զանգում, նեղսրտում, լաց լինում, թե նյարդային վատ վիճակում են, էլ չեն կարողանում դիմանալ այս վիճակին, լուր չունեն ամուսիններից կամ եղբայրներից։ Սիրելի՛ հայ կանայք, ոչ ոք պատերազմից հաճույք չի ստանում։ Ափսոս են մեր զինվորները, որոնցից շատերը կյանքը զոհեցին հանուն պետականության։ Այս պատերազմում չկա հաշտվելու հնարավորություն․ թշնամին դրա ցանկությունը չունի, թշնամին ձգտում է գրավել Արցախը, հետո մտնել ՀՀ։ Դա նրան չի հաջողվի, քանի որ հայ զինվորն ամուր է, բայց որպեսզի մենք հաղթենք, դուք՝ կանայք, ևս մեծ անելիք ունեք։ Ձեր վախն ու լացը միայն հոգեբանական ճնշում են գործադրում պատերազմ գնացող ձեր ամուսինների, եղբայրների ու հայրերի վրա։ Որպեսզի ճակատն ամուր լինի, նրանք պետք է զգան ձեր աջակցությունը, ձեր ուժը։ Ոգևորեք ձեր տղամարդկանց, թիկունք եղեք նրանց ձեր հայրենասիրությամբ։ Հավատացեք, տղամարդիկ շատ ունեն ձեր հոգեբանական աջակցության կարիքը։ Այսօր հավաքվելու և մեկ բռունցքով թշնամուն հաղթելու ժամանակն է, իսկ երբ պատերազմն ավարտվի, մեր հաղթանակով, ու դա տոնելուց հետո ոգեկոչենք մեր հերոս զոհերին, բոլորս միասին կարտասվենք, կհիշենք մեր զոհված ընկերներին, հարազատներին, կմեծարենք ապրող հերոսներին։ Բայց հիմա թուլանալու և լացելու ժամանակը չէ, հիմա սառնասրտության, ինչ-որ տեղ նաև չարանալու ժամանակն է։ Կինս արդեն սովորել է պատերազմական այս առօրյային ու իրականությանը։ Սովորել է օրերով ամուսնուն չտեսնելու, գիշերը տուն չգալու կամ անհասանելի հեռախոսի իրականությանը։ Բայց նաև սովորել է ոգևորել՝ չնահանջել, ինչ դիրքում էլ լինենք՝ առաջին գծում՝ զենքը ձեռքին, թիկունքում՝ զորքին առաջին անհրաժեշտության իրեր մատակարարելիս, թե տեղեկատվական ճակատում։ Այս պատերազմում Թուրքիայի նախաձեռնությամբ և Ադրբեջանի կատարմամբ դրված է Հայաստանի պետականության և մեր պետության մեջ հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը։ Սիրելի՛ հայ կանայք, ձեր տղամարդկանց նման, դուք էլ ընտրեք ԼԻՆԵԼՈՒ ճանապարհը, ԿՌՎԵԼՈՒ և ՀԱՂԹԵԼՈՒ ճանապարհը»։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
