Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Ուղղակի քոքից անջատել ադրբեջանական կայքերը». Տիգրան Աբրահամյան

«Ուղղակի քոքից անջատել ադրբեջանական կայքերը». Տիգրան Աբրահամյան
219
Երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2020 թ., 17:20

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն քանի օր է՝ մի առողջ գաղափար է շրջանառվում. ուղղակի քոքից անջատել ադրբեջանական կայքերը՝ դրանով իսկ որոշակիորեն սահմանափակել ադրբեջանական քարոզչության աղմուկը։
Չեմ ուզում պնդել, որ սա ամենաարդյունավետ ճանապարհն է, բայց համապատասխան կառույցները պետք է լրջորեն քննարկեն սա կամ, միգուցե, նաև այլ տարբերակներ։
Ադրբեջանական քարոզչությանը ամենատարբեր մակարդակներում, հարթություններում պետք հակազդել, կանխել աղբի տարածումը»: