«Զոհված 19 քաղաքացիների մոտ կեսը 50 տարեկանից բարձր է. նրանք թիրախավորված են եղել». Արցախի ՄԻՊ
![]() 382 Երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2020 թ., 23:00 «Այսօրվա զոհերի և վիրավորների մասով տվյալները դեռևս ճշտվում են»,- ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտի ուղղությամբ հակառակորդի հարձակմանը զոհ գնացած քաղաքացիների տվյալների հրապարակմանը: «Մինչև երեկ զոհվել է 19 քաղաքացիական անձ, որոնցից 1-ը երեխա, 7-ը՝ կին և 11-ը՝ տղամարդ: Այս պահին, քանի որ որոշների անձնական տվյալները ճշտելու փուլում ենք, չենք կարող ասել, թե բոլոր զոհերն ինչ տարիքի են, բայց նախնականորեն, 19-ից մոտ կեսը 50 տարեկանից բարձր է: Թե ինչից են զոհվել, պատճառները տարբեր են. կան դեպքեր՝ հրետանային կամ հրթիռային հարվածներից, կան դեպքեր՝ ԱԹՍ-ների հարվածներից, կան դեպքեր՝ բարձր դիպուկայնությամբ հրթիռային հարվածներից, կան նաև դեպքեր օդուժի կողմից ռմբահարումներից»,- մանրամասնեց ՄԻՊ-ը: Արտակ Բեգլարյանը նշեց, որ այս պահի դրությամբ կարող են պնդել, որ զոհերի մեծամասնությունը դիտավորյալ թիրախավորված է եղել. «Նպատակային կետային թիրախավորում՝ քաղաքացիական բնակչությանը»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
