«Դադարեցրեʹք կրակը». ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան հանդես են եկել նոր հայտարարությամբ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը և ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, ինչպես և նախապես տեղեկացրել էին, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Եվրոպայի հարցերով և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Ռ. Պոմպեոն, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ամենավճռական կերպով դատապարտում են բռնության աննախադեպ և վտանգավոր աճը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա սահմաններից դուրս:
Նախարարները միանշանակ ընդգծում են, որ վերջին գրոհները, որոնց թիրախները ենթադրաբար քաղաքացիական օբյեկտներն են՝ ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց դուրս գտնվող Ադրբեջանի և Հայաստանի տարածքներում, ինչպես նաև այդ հարձակումների անհամաչափությունը տարածաշրջանում կայունության համար անընդունելի վտանգ են ներկայացնում:
Վկայակոչելով այս տարվա հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների ղեկավարների հայտարարությունը՝ նախարարները կրկին հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ ու անվերապահորեն հրադադարի ռեժիմ հաստատել:
Համանախագահ երկրները վճռականորեն տրամադրված են լիարժեք իրականացնել ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության կողմից իրենց վստահված մանդատը՝ Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ: Այս մանդատի համապատասխան, նրանք կշարունակեն հետևողականորեն մեծացնել փոխգործակցությունը կողմերի հետ՝ նրանց կոչ անելով անհապաղ իրենց վրա վերցնել կարգավորումը վերսկսելու գործընթացի պարտավորությունը՝ առկա հիմնական սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք լավ հայտնի են երկու կողմերին»,- ասված է հայտարարության տեքստում:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
408:24
«4-րդ դարում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին մնացել է ջրամբարում, ավերման եզրին է»․ Նաիրի Հոխիկյան
7800:42
Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում
70Երեկ, 23:54
«Ալեն Ղևոնդյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել»․ Վարազդատ Հարությունյան
75Երեկ, 22:30
Փաշինյանի վրա խնձոր նետելու գործը փակվեց
74Երեկ, 21:42
«Իրազեկում՝ Ապարանի ջրամբարից հնարավոր ջրթողի վերաբերյալ․ հորդորում ենք ցուցաբերել զգոնություն»․ ՆԳՆ ՓԾ
63Երեկ, 20:48
«ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնը լուծարելու առաջարկը քաղաքական հաշվեհարդար է»․ Արա Պապյան
74Երեկ, 20:36
«Դատարանը քննում է Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը»․ Վարազդատ Հարությունյան
56Երեկ, 20:00