#AmnestyInternational-ը դատապարտում է քաղաքացիական բնակչության նկատմամբ կասետային ռումբերի կիրառումը

ԼՂ հակամարտության սրման մեջ ներքաշված քաղաքացիական բնակչության պաշտպանությունը պետք է գերակա խնդիր լինի, հայտարարել Է Amnesty International միջազգային կազմակերպությունը։
«Անցած հանգստյան օրերին հրապարակվել են կադրեր, որոնք վկայում են այն մասին, որ օգտագործվել է կասետային զինամթերք՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների գնդակոծությունների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում անհայտ թվով զոհեր կան:
Կասետային ռումբերի կիրառումը ցանկացած պարագայում արգելված է միջազգային հումանիտար իրավունքով, դրանց շարունակական կիրառումը վտանգավոր է և կհանգեցնի հետագա զոհերի և վիրավորների»,- հայտարարել Է Amnesty International-ի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Կրիվոշեևը:
Amnesty International-ը կոչ է արել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը և քաղաքացիական բնակչությանը պաշտպանել ռազմական գործողությունների հետևանքներից:

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը (տեսանյութ)
5120:42
«ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի վրա ծախսում է ավելի շատ, քան մյուս երկրները՝ առանց որևէ օգուտ ստանալու»․ Թրամփ
12519:19
«Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ»․ Արթուր Ղամբարյան
6417:48
«Մարդը ՊՆ-ում ծայրահեղ ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9317:36
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5017:30
«Փաշինյանի կառավարության տարիներին Երևանը զրկվեց նաև շուրջօրյա ջրի մատակարարումից»․ Նարինե Կիրակոսյան
6217:24
«Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն մոտ 100 երկրների ներկայացուցիչներ»․ Բաղայի
12817:20
«Սա դատաիրավական համակարգի ախտորոշում է․ խոսքը վստահության ճգնաժամի մասին է»․ Արման Բաբաջանյան
5317:18