#BBC-ի թղթակիցները՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

BBC-ի թղթակիցները ԼՂ հակամարտության օրերին մեկնել են Արցախ։ «Հայաստանից Ղարաբաղ Է տանում երկու ճանապարհ, սակայն Սևանի ափին կառուցված հյուսիսայինը շատ մոտ է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներին, այնպես որ մարտերի առաջին օրերից այն փակվել է: Մենք կարողացանք կամուրջով անցնել դեպի Ստեփանակերտ, երեկոյան երթևեկությունն արդեն դադարեցվեց։
Ինչ-որ տեղ, Լաչինի քաղաքային շրջանում հերթական պայթյունը հնչեց, օդային տագնապը չէր լռում, փողոցներում ամենուր ոստիկանական մեքենաներ էին, որոնք բոլորին կոչ էին անում հնարավորինս արագ թաքնվել: Մենք թաքնվեցինք քաղաքի սուպերմարկետի կիսանկուղային հարկում։
Խանութի տիրուհին՝ Նելլին, բոլորին ուտելիք և սուրճ առաջարկեց, որը եփում էր հենց այդտեղ՝ նկուղում։
Մեր զրույցները մշտապես ընդհատում էին զինվորականները, որոնք պատերազմի առաջին օրերին շատ հետաքրքրված էին հանրապետությունում լրագրողների ներկայությամբ, բայց մի քանի օր անց սկսեցին շատ զգուշանալ ուղիղ հեռարձակումներից ու նկարահանումներից։ Մինչ կրակահերթի ավարտը, սուպերմարկետի նկուղում հավաքվում էին ամենատարբեր մարդիկ՝ լրագրողներ Ստեփանակերտից, Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերից փախստականներ, կամավորներ, և նաև ռազմաճակատ մեկնողներ։
Տղամարդիկ, ցուցաբերելով խիզախություն, անտեսում էին վտանգը, ծխում էին պատշգամբում, չշտապելով տեղափոխվում անվտանգ տարածք։
Այն հարցին, թե արդյոք Ստեփանակերտում Ռուսաստանի կողմից ինչ-որ օգնության են սպասում, այդ թվում՝ ռազմական, նրանք պատասխանեցին. «Ի՞նչ օգնություն։ Մենք հույսը դնում ենք միայն մեր ուժերի վրա։ Եթե կռիվն անխուսափելի է՝ պետք է առաջինը հաղթել»:









«Բնական հարստություններն ու ինքնիշխանությունը չեն կարող լինել փակ դռների հետևում կայացվող որոշումների առարկա»․ Վիկտոր Մնացականյան
8403:06
Գողական աշխարհում «պայթյուն» է․ միանգամից 7 նոր «օրենքով գող» է «թագադրվել» (տեսանյութ)
12700:42
«Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը»․ ՔԿ
112Երեկ, 21:36
«Ինչո՞ւ են ապրում փողոցում, գուցե ինչ-որ մարդիկ նրանց հավաքագրել են ու դրդում են մուրացկանության»․ Սևակ Հակոբյան
144Երեկ, 17:30
«Երբ պետությունը սկսում է ամաչել իր հերոսներից, շուտով ուրիշներն են որոշում՝ ինչ հիշի այդ պետությունը»․ Արմեն Հովասափյան
125Երեկ, 17:18
«Մենք գժվում ենք ձեր համար․ կներեք շորերիս համար»․ քաղաքացին՝ վարչապետին
146Երեկ, 16:36
«Ոտս լավը չէր, էս մարդը 12 հազար կրվավ»․ Նիկոլ Փաշինյան
132Երեկ, 16:24
«Ձեռք չտաք ինձ». քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ)
130Երեկ, 16:18