Լիբիայից մինչև Արցախ. Թուրքիան բռնել է պատերազմի ուղին, բայց ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում. #TheJerusalemPost
![]() 1177 Երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2020 թ., 16:10 Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հանկարծակի բռնկումը, ամենայն հավանականությամբ, մասամբ կազմակերպված է Թուրքիայի կողմից, գրել է The Jerusalem Post պարբերականի քաղաքական մեկնաբան Էմիլի Շրեդերը։ «Լիբիայից մինչև Սիրիա, Հունաստանից Իրաք և Ադրբեջան, և նույնիսկ մինչև Իսրայել. Թուրքիայի գործողությունները հակասում են միջազգային իրավունքի և բարոյականության ցանկացած չափանիշների։ Եթե Սիրիայում արյունալի քաղաքացիական պատերազմը բավականաչափ բարդ չէր, ապա Թուրքիան օգտվեց Սիրիայում տիրող քաոսից և սկսեց ագրեսիվ ռազմական գործողություններ, որոնք շարունակվում են մինչ օրս։ Նա զավթել է Սիրիայի որոշ հատվածներ՝ տեղացի քուրդ բնակչությանը ճնշելու նպատակով և պնդում է, որ մաքրում է «ահաբեկչական գոտիները»։ Բազմաթիվ անկախ կազմակերպություններ հայտնել են, որ Թուրքիան էթնիկ զտումներ և ռազմական այլ հանցագործություններ է իրականացրել տեղի փոքրամասնության դեմ։ Չնայած դրան՝ միջազգային մարմիններն ու Միացյալ Նահանգները ոչինչ չեն արել Թուրքիային պատասխանատվության ենթարկելու համար։ Թուրքիան նաև սկսել է հավաքագրել տեղաբնակներին՝ Լիբիայի դեմ պատերազմելու համար: Բացի այդ, կան վկայություններ, որ Անկարան հավաքագրում է Սիրիայում գտնվող գրոհայիններին՝ Հայաստանի դեմ պատերազմելու համար: Բոլորովին վերջերս թուրքական ներգրավվածությունն ընդլայնվեց Ադրբեջանում, որտեղ Թուրքիան աջակցում է հակամարտության գոտում ԼՂ դեմ իրականացվող բռնությանը: Թուրքիան բազմիցս ռմբակոծել է Իրաքի հյուսիսում գտնվող քրդական շրջանները և պարբերաբար սպառնում Է Հունաստանին։ Նրա ռազմական հարձակումը Լիբիա հանգեցրել է Կիպրոսի և Իսրայելի հետ հարաբերություններում լարվածության աճին։ Թուրքիան բառացիորեն պատերազմի ուղու վրա է, և ոչ ոք, կարծես, ուշադրություն չի դարձնում դրան»,- գրել է հեղինակը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
