Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Իլհա՛մ, հայրիկդ վաղուց չկա. քեզ չեն ասել, որ չտխրես»․ Քրիստինե Պողոսյան

«Իլհա՛մ, հայրիկդ վաղուց չկա. քեզ չեն ասել, որ չտխրես»․ Քրիստինե Պողոսյան
343
Երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2020 թ., 18:15

«Իլհամ Ալիևը երեկ ասել է՝ ես կգնամ հորս ճանապարհով․․․Ժողովո՛ւրդ, վերջապես Իլհամը սկսեց ասել ճշմարտությունը
Այո՛, հարգելի՛ս, ոնց հայրիկդ պարտվեց հայոց բանակին, այնպես նույն ճանապարհով, վստահ քայլում ես դու։ Հաստատ իմացիր՝ ճիշտ հասնելու ես հայրիկիդ ճանապարհին։ Ավելին ասեմ՝ Իլհա՛մ, հայրիկդ վաղուց չկա, քեզ չեն ասել, որ չտխրես։ Չգիտեմ՝ ով է քեզ այս վիճակում պահում»,- Աժ ամբիոնից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նման ելույթով հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։