«Օր չկա, որ հայկական զինված ուժերը ադրբեջանական որևէ օբյեկտ շարքից չհանեն». Արծրուն Հովհաննիսյան
![]() 454 Երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2020 թ., 21:40 «Ցերկվա ժամերին հարավային ուղղությամբ կրկին թեժացան մարտերը, հակառակորդը հարձակման փորձեր կատարեց Արաքս գետի երկայնքով՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և շարժական խմբեր: Այս կազմի հետ գործում են ոչ Ադրբեջանի ԶՈՒ ենթակայության գործող զինծառայողներ»,- ներկայացնելով իրադրությունը Արցախում, ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց՝ այդպիսի օր չկա, որ հայկական զինված ուժերը ադրբեջանական որևէ օբյեկտ շարքից չհանեն, սակայն միշտ չէ, որ դրանք ենթակա են լուսաբանման. «Պատերազմը շարունակվում է, լայնածավալ է ու սաստիկ. Պատերազմում լինում են խուսանավումներ, հաջողություններ ու անհաջողություններ: Եթե նպատակահարմար գտնենք, կլուսաբանենք դրանք, եթե ոչ՝ ուրեմն պետք է վստահենք մեր զինվորականներին, հրամանատարներին ու զորքին, որոնք օր ու գիշեր հերոսություններ են անում, և չենք էլ հասցնում բոլորի մասին խոսենք»,- ասաց Ա. Հովհաննիսյանը: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
