Ո՞ր դեպքում Թուրքիան կդառնա պատասխանող կողմ. ՄԻԵԴ որոշման հետքերով. «Ժողովուրդ»
![]() 324 Չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2020 թ., 09:50 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառեց։ Մասնավորապես, նրանք կոչ արեցին ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։ Նշենք, որ Հայաստանը, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և ՀՀ քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը և շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին, իր և Արցախի Հանրապետության անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ էր ներկայացրել՝ ընդդեմ Թուրքիայի, և, ահա, այն բավարարվեց: Իհարկե, միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումներն առհասարակ շատ կարևոր են, այս անգամ էլ ևս, սակայն նկատենք, որ սա միայն հայտարարություն է եւ այս պահին գործնականում ոչինչ չի տալու, և ՄԻԵԴ որոշումը մնալու է հայտարարությունների մակարդակում: Թուրքիան կարող է դառնալ պատասխանող կողմ, եթե միայն նրա դեմ հայց ներկայացվի Եվրոպական դատարան, սակայն այս պահին նման որոշում առկա չէ: Այսինքն՝ կրկին հայտարարություն և ուրիշ ոչինչ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
